close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դերսիմի Էրգեն գյուղի 1300-ամյա հայկական եկեղեցին վերականգման կարիք ունի (Լուսանկարներ)

Սփյուռքի ձայնը

14 Օգոստոսի 2020, 16:49
 Դերսիմի Էրգեն գյուղի 1300-ամյա հայկական եկեղեցին վերականգման կարիք ունի (Լուսանկարներ)

Ալի Հայդար Գյոզլյու

Դերսիմի (պաշտոնական անվանումը՝ Թունջելի-Ակունքի խմբ) Խոզաթ գավառին ենթակա Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող 1300-ամյա եկեղեցին անխնամ մնալու հետևանքով ավերակ վիճակում է։

Քանի որ հայերի կողմից կառուցված սույն եկեղեցում վերականգնողական աշխատանքներ չեն կատարվում, նրա մեծ մասը քանդված է։ Ճակատագրի քմահաճույքին թողնված եկեղեցին գանձագողերի կողմից ավերակի է վերածվել։

Խոզաթ գավառի կենտրոնից 15 կմ հեռավորության վրա գտնվող Էրգեն գյուղում գտնվող եկեղեցին տվյալ շրջանում տարիներով շարունակված ընդհարումների պատճառով չի գրանցվել ու չի վերականգնվել։ Եկեղեցում այսօր էլ կարելի է հայերեն արձանագրությունների հանդիպել։

2012 թ․ Դերսիմ նահանգի ամենամեծ եկեղեցիներից մեկը համարվող Էրգեն գյուղի եկեղեցին պահպանման տակ վերցնելու մասին Մշակույթի և զբոսաշրջության նահանգային տնօրինության պահանջին Էրզրումի (Կարին-Ակունքի խմբմշակութային հարստությունների պահպանման խորհուրդը ևս դրական պատասխան է տվել, սակայն մինչ այժմ այդ ուղղությամբ ոչ մի աշխատանք չի կատարվել։

Էրգեն գյուղի բնակիչներն ակնկալում են, որ սույն եկեղեցին, որը հաճախ են այցելում տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկները, վերականգնվի, որպեսզի նպաստի զբոսաշրջության զարգացմանը։

Գյուղի բնակիչներից Մըլայըմ Յըլդըզը շեշտելով, որ եկեղեցին անխնամ վիճակում է, ասաց․ «Մենք այս վայրը կարևորում ենք այնպես, ինչպես մեր այցելած այլ տեղեր։ Գանձագողերն անընդհատ փոսեր են փորում եկեղեցում և ավերում այն։ Այս վայրը նշանավոր է մեզ համար, սակայն այս հուշարձանի արժեքը չգիտեն ու տեր չեն կանգնում նրան։ Եթե տեր կանգնեն, զբոսաշրջիկներն էլ կայցելեն, և աշխարհը մեզ կճանաչի։ Սակայն ոչ մի աշխատանք չի կատարվում, և ոչ ոք մեզ տեր չի կանգնում»։

Էրգենի գյուղապետ Ալի Թեզքըրն իր հերթին ընդգծելով, որ եկեղեցին պահպանման տակ է առնվել Էրզրումի մշակութային հարստությունների պահպանման խորհրդի կողմից, որը ոչ մի աշխատանք չի իրականացրել, հայտնեց․ «8 տարի առաջ իրավասուներ եկան այստեղ, ուսումնասիրություն կատարեցին և ասացին, որ կվերականգնեն այս կառույցը։ Վրաստանից, Հայաստանից և բոլոր եվրոպական երկրներից այստեղ այցելելով՝ հետազոտություններ իրականացրեցին և նշեցին, որ կվերակառուցեն եկեղեցին։ Սակայն դեռևս ոչ մի աշխատանք չի արվել»։

Եկեղեցու այցելուներից Գյուլեր Էմեքթարը նշեց․ «Տարիներ շարունակ մամուլում լուրերի էին հանդիպել այս եկեղեցու մասին։ Հետաքրքրվել էի նրանով։ Զգացում ունեմ, թե ես այս վայրին եմ պատկանում։ Ինձ համար սովորական մի տեսարժան վայր այցելություն չէ սա։ Այնպես եմ զգում, կարծես արմատներս վերագտած լինեմ։ Շատ տպավորիչ և միաժամանակ ցավալի է։ Սրանք այն հետքերն են, որոնք ցույց են տալիս, թե որչափ հարուստ են եղել Դերսիմը և ամբողջ Անատոլիան (Արևմտյան Հայաստանը-Ակունքի խմբ)։ Մաղթում եմ, որ տեր կանգնեն այս եկեղեցուն։ Որքանով որ տեղյակ եմ, այս վայրը միջնադարում մշակութային կենտրոն է եղել հայերի համար։ Այստեղ շատ նշանավոր գրավոր երկեր են ստեղծվել։ Սա համարում եմ մշակույթի և քաղաքակրթության կորուստ։ Այս կառույցը կարող է մեծ շահում լինել թե Դերսիմի և թե ամբողջ Թուրքիայի համար»։

https://www.rudaw.net/turkish/kurdistan/120820204 

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica