close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե աջակցության ծրագրերն առկա խնդիրներին համարժեք չեն լինում, մենք ունենում ենք պետական բյուջեի փոշիացման ռիսկ. տնտեսագետ

Տնտեսական

14 Օգոստոսի 2020, 15:18
 Եթե աջակցության ծրագրերն առկա խնդիրներին համարժեք չեն լինում, մենք ունենում ենք պետական բյուջեի փոշիացման ռիսկ. տնտեսագետ

Կարծում եմ՝ այդ արգելքի վերացումն էական ազդեցություն չի թողնի տնտեսության վրա, քանի որ մեկ սահմանափակում հանելով՝ չես կարող ունենալ ընդհանուր, դրական արդյունք: Այս մասին 365news.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով կառավարության այն որոշմանը, որով թույլատրվում էր ՀՀ քաղաքացիության չունեցող անձանց մուտքը Հայաստան ու այս որոշման՝ տնտեսության վրա ունեցած հնարավոր ազդեցությանը:

«Խնդրին պետք է նայենք հավաքական իմաստով: Երկրում պահպանվում է արտակարգ դրությունը, և սա ամենակարևորն է: Սա կոնկրետ հաղորդագրություն է զբոսաշրջիկների համար: Բոլոր երկրներում էլ մարդիկ խորը գիտակցում են համավարակի վտանգները և հիմա հատկապես զգուշավոր են այն երկրների նկատմամբ, որտեղ դեռևս բարձր է համավարակի տարածման ցուցանիշները, որտեղ պահպանվում է արտակարգ իրավիճակը»,- ընդգծեց Ավետիսյանը՝ հավելելով, որ Հայաստանը պահպանում է արտակարգ դրությունը և ցանկացած զբոսաշրջիկ գիտակցում է, որ այս երկրում համավարկի հետ կապված ռիսկերը դեռևս պահպանվում են՝ անկախ նրանից, որ որոշակիորեն հանվել են երկիր մուտք գործելու հետ կապված արգելքները:

Տնտեսագետը նշեց, որ այսպիսի իրավիճակում որոշակի սահմանափակումների վերացումը չենք կարող համարել խնդրի կամ խնդիրների կարգավորման միջոց:

«Իրականում զբոսաշրջության, հանգստի կազմակերպաման, հանրային սննդի ոլորտները դեռևս շարունակում են մնալ խորը ճգնաժամի մեջ: Այսպես շարունակվելու դեպքում այս ոլորտներում կորուստները կարող են լինել անդառնալի, այսինքն՝ մենք այս ոլորտներում կարող ենք կորցնել երկարաժամկետ տնտեսվարող սուբյեկտների, որոնք կլուծարվեն, կփակվեն, կսնանկանան ու տարիների նրանց ձեռքբերումներն ի չիք կդառնան»,- նկատեց տնտեսագետը՝ հավելելով, որ խոսքը չի գնում մեկ-երկու տնտեսվարողների մասին, այլ՝ ամբողջ ոլորտի ու այնտեղ գործունեություն ծավալողների մասին:

Մեր զրուցակիցը նշեց, որ զբոսաշրջության, հանգստի կազմակերպման ոլորտներն ունեն բարձր սոցիալական ազդեցություն, քանի որ աշխատատար ոլորտներ են, ու այս ոլորտներում առկա ճգնաժամը հանգեցնելու է նաև մեծաքանակ աշխատատեղերի կրճատմանը:

«Պետությունն այս ոլորտներում ոչ թե պետք է գործի ցանկություններով կամ բարի կամքի դրսևորումներով, այլ շատ կոնկրետ պարտավորություններով՝ նույն զբաղվածության քաղաքականության, տնտեսական քաղաքականության և ոլորտային քաղաքականությունների համատեքստում»,- նկատեց տնտեսագետը:

 

Ավետիսյանը նշեց, որ երկիր մուտք գործելու արգելքի վերացումն, ամեն դեպքում, որոշակի ազդեցություն կունենա՝ մասնավորապես ազգությամբ հայերի վրա, ովքեր Հայաստանում բարեկամներ, ազգակիցեր ունեն, ու շատ հնարավոր է, որ հենց նրանք որոշեն որոշ ժամանակով վերադառնալ Հայաստան, սակայն զբոսաշրջիկների մեծ հոսքի սպասել դեռևս պետք չէ:

Խոսելով կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 23-րդ ծրագիրի մասին, որով նախատեսվում է աջակցություն տրամադրել զբոսաշրջային կազմակերպություններին աշխատատեղերը պահպանելու համար, Ավետիսյանը նշեց. «Տրամադրվող աջակցությունը պետք է համարժեք լինի ստեղծված խնդրին, որպեսզի այդ խնդիրը լուծվի: Եթե աջակցությունն առկա խնդիրներին համարժեք չի լինում, մենք ունենում ենք պետական բյուջեի՝ առանց այն էլ սահամանափակ միջոցների փոշիացման ռիսկ: Միջոցները ծախսվում են, իսկ խնդիրը որոշակիորեն թեթևանում է, բայց չի լուծվում: Իսկ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար տրամադրվող աջակցության այս ծրագրերը խնդիրներին համարժեք չեն»:

Թադևոս Ավետիսյանը նաև նշեց, որ կառավարությունն ուղղակի չի ուզում իր վրա վերցնի ավելի հաստատուն, կայուն և ծավալուն պարտավորություններ, քանի որ միանվագ աջակցության դեպքում հստակ գումար տալիս են, ու դա փաթեթավորելով՝ ներկայացնում են հանրությանը որպես իրենց աշխատանքի արդյունք. «Երբ դու կայունություն ես տալիս այդ աջակցությանը ու ասում ես, որ ոչ թե մեկ ամսվա աշխատավարձ կտամ, այլ քանի դեռ դու՝ տնտեսվարող սուբյեկտդ, գտնվում ես սահմանափակումների մեջ, ես համարժեք աջակցություն կտրամադրեմ, օրինակի, քո վճարած աշխատավարձի 67 %-ի կեսը ես կվճարեմ, մյուս մասը՝ դու, հարկային արձակուրդ կտարամդրեմ քեզ, ու մենք միասին համատեղ դուրս կգանք այս իրավիճակից: Սա կլինի արդյունավետ միջոց խնդիրների կարգավորման համար»:

Տնտեսագետի խոսքով՝ այս իրավիճակի հիմնական պատճառը քաղաքական մոտեցումն է, որը որդեգրել է օրվա կառավարությունը:

« «Մինիմում պատասխանատվություն, մաքսիմում էֆֆեկտ» այպիսի մոտեցում ունի օրվա կառավարությունը: Խոսենք, ներկայացնենք, մարդկանց մոտ տպավորություն ստեղծենք, բայց մինիմում պարտավորություն վերցնենք, որ վաղը ոչ ոք չկարողնա ասել, որ դուք վերցրել եք այսպիսի պարտավորություն ու չեք արել ձեր պարտավորությունները»,- եզրափակեց տնտեսագետը:

Մելինե Պետրոսյան

Չհամարձակվե
1 Հոկտեմբերի 2020, 21:12 Չհամարձակվե
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica