close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ արտգործնախարարներն առցանց հանդիպում կունենան

Քաղաքական

14 Օգոստոսի 2020, 13:42
 ԵՄ արտգործնախարարներն առցանց հանդիպում կունենան

Օգոստոսի 14-ին տեսակապի միջոցով կհանդիպեն Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները:

Օրակարգում Բելառուսը, Լիբանանն ու Միջերկրական ծովի արեւելքում Թուրքիայի նավթագազային գործունեության պատճառով՝ թուրք-հունական հարաբերությունում առաջացած լարվածությունն է:

Հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն նամակ է ուղարկել Եվրամիության արտգործնախարարներին եւ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին՝ նշելով, թե Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները չպետք է տուժեն Հունաստանի եւ Կիպրոսի քմահաճույքների եւ երեւակայության պատճառով:

Նույնաբովանդակ նամակներ են ուղարկվել նաեւ ՄԱԿ-ին եւ ՆԱՏՕ-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր արել Անկարային դադարեցնել Հունաստանին պատկանող Հռոդոս եւ Մեիս կղզիների միջեւ ընկած ծովային տարածքում գազի որոնման նպատակով սեյսմիկ ուսումնասիրությունները, նաեւ խոստացել առաջիկա օրերին ժամանակավորապես մեծացնել Ֆրանսիայի ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում՝ աջակցելու Հունաստանին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica