close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո Հայաստանը կշարունակի տնտեսական վերելքի ուղին

Քաղաքական

14 Օգոստոսի 2020, 12:34
 Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո Հայաստանը կշարունակի տնտեսական վերելքի ուղին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո Հայաստանը կշարունակի տնտեսական վերելքի ուղին: Այս մասին Փաշինյանն ասել է BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում:

«2019 թվականին մենք ունեցանք Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը։ Տնտեսական հաջողությունից զատ, մեր երկիրը հսկայական առաջընթաց արձանագրեց միջազգային բոլոր վարկանիշների գծով` ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դատական համակարգի անկախություն, հակակոռուպցիոն քաղաքականություն։ Երկու տարի շարունակ միջազգային հեղինակավոր հանդեսների կողմից Հայաստանը ճանաչվեց տարվա երկիր ոչ միայն ժողովրդավարության առումով, այլև տնտեսական ցուցանիշներով։ Իհարկե, համավարակով պայմանավորված իրավիճակն ընդհատեց մեր թռիչքը, բայց մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին»,- ասել է Փաշինյանը:

2019թ. Հայաստանն արձանագրել է 7.6 տոկոս տնտեսական աճ` ամենաբարձրը նախորդ 12 տարիների ընթացքում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica