close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վահե Բալայանը լքում է Արցախի հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնը․ ԱԺ նախագահ

Քաղաքական

14 Օգոստոսի 2020, 12:23
 Վահե Բալայանը լքում է Արցախի հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնը․ ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամ Վահե  Բալայանն օգոստոսի 12-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Արցախի ԱԺ նախագահը հիշեցրել է նաև, որ «Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica