close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2020
+28°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքերը հայ արվեստագետներին են հավաքագրում, սա դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ. Աշոտ Մելքոնյան

Հասարակություն

14 Օգոստոսի 2020, 10:36
 Թուրքերը հայ արվեստագետներին են հավաքագրում, սա դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ. Աշոտ Մելքոնյան

«Հայկական կրթական համակարգ ներխուժելու իր ծրագիրը Թուրքիան այսօր դարձրել է հայերի նկատմամբ իր գործելաոճի ողնաշարը։ Կրթական չափորոշիչներում թուրքական կողմի մասնակցությունը բավական չէր, հենց հիմա այսպես կոչված «Անադոլու Քուլթուր» հիմնադրամը հայտարարել է մրցույթ, որով մեր արվեստագետներին հրավիրում է Թուրքիա՝ համատեղ մի ծրագրերի իրականացմանը, որի հիմնական նպատակը հարևանի նկատմամբ թշնամական կերպարը վերացնելն է և համակեցության ընդունելի նորմեր ստեղծել Թուրքիայի հետ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և հավելում,- այն կրթական չափորոշիչները, որոնց վերաբերյալ այդքան աղմուկ բարձրացավ, քիչ էր, հիմա էլ թուրքերը հայ արվեստագետներին են հավաքագրում»։

Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ «Անադոլու Քուլթուր» հիմնադրամի կողմից արված հայտարարությունը, որով թուրքական կողմն առաջարկում է հայ արվեստագետներին մասնակցել հաշտեցման վերաբերյալ համատեղ ծրագրին, երկարացրել է Հայաստանից հայտերի ընդունման վերջնաժամկետը, ամենայն հավանականությամբ հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով հայտատուներ հավաքագրելու համար. «Անադոլու Քուլթուր» հիմնադրամը երկարաձգել է հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հնարավորություն տալով հաշտեցման ծրագրին առավել մեծ թվով հայ արվեստագետներ ներգրավել, այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Սա ուղղակի դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և մենք պետք է առավելագույնս զգոն լինենք։ Ցավոք սրտի, արևմուտքում նույնպես կան ուժեր, որոնք ադրբեջանական կողմի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու ջատագովներ են։ Այս ամենը մեզ հիմք է տալիս մտահոգվելու, որ Հայաստանում ազգային անվտանգության հետ կապված սպառնալիքներ կան»,- ասում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ օրերս թուրքական «Անադոլու Քուլթուր» կազմակերպության պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածվել, որով տեղեկացվում էր հայ թուրքական ԱԱ / FF / GG-ն հետազոտական-ստեղծագործական նախագծի մեկնարկի մասին։ Նախագծի նպատակն է ի մի բերել արտիստական տարբեր հայացքներ, որոնք բացահայտում են Հայաստանում և Թուրքիայում առկա իրավիճակների, դիրքորոշումների ու ինքնությունների բազմազանությունն ու փոփոխականությունը։ Թուրքական «Անադոլու Քուլթուր» կազմակերպությունը հայտարարել է.«Մենք փնտրում ենք երկու երկրների արվեստային և հասարակական համատեքստերի ուսումնասիրմանը ներգրավվելու ցանկությամբ համակված մասնակիցների, որոնք անդրադառնալով երկու երկրների մեծ լարվածությամբ գերհագեցած պատմությանը, զուգահեռաբար ձգտում են ընդհանուր ապագայի»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica