close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2020
+24°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուկրաինայի Կրոպիվնիցկիում կառուցվելիք հայկական եկեղեցին կկոչվի սրբադասված Շուշանիկ թագուհու անունով

Մշակույթ

13 Օգոստոսի 2020, 21:49
 Ուկրաինայի Կրոպիվնիցկիում կառուցվելիք հայկական եկեղեցին կկոչվի սրբադասված Շուշանիկ թագուհու անունով

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում կառուցվելիք հայկական եկեղեցին կանվանակոչվի սրբադասված Շուշանիկ թագուհու անունով, հաղորդում է «AnalitikaUA.net»-ը:

«Աշխատանքային հանդիպման ժամանակ վանքի մակետի դետալները քննարկել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կիրովոգրադի մարզի Ուկրաինայի հայերի միության նախագահ Տիգրան Խաչատրյանը:

Խաչատրյանը հայտնել է, որ հայկական եկեղեցին կդառնա մշակութային տեսարժան վայր ոչ միայն հայերի, այլև ողջ Ուկրաինայի համար:

Ապագա վանական համալիրի էսքիզը հրապարակվել էր 2020 թվականի փետրվարին:

Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում առաջին հայկական եկեղեցին կկառուցվի Ինգուլ գետի ափին: Հողատարածքը գտնվում է Միխայլովսկի փողոցում եւ զբաղեցնում է 1100 քառ. մ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աթլետները մեկնել են Ռումինիա
17 Սեպտեմբերի 2020, 23:32 Աթլետները մեկնել են Ռումինիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica