close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օգոստոսի 15-ին Սյումելա վանքում 5-ամյա ընդմիջումից հետո առաջին պատարագը կմատուցվի

Սփյուռքի ձայնը

13 Օգոստոսի 2020, 18:05
 Օգոստոսի 15-ին Սյումելա վանքում 5-ամյա ընդմիջումից հետո առաջին պատարագը կմատուցվի

Տրապիզոնի Մաչքա գավառի Ալթընդերե հովտում գտնվող Սյումելա պատմական վանքում հինգ տարի տևած վերանորոգման աշխատանքների պատճառով դադարեցված պատարագը առաջին անգամ կմատուցվի 2020 թ օգոստոսի 15-ին՝ ուրբաթ օրը։ ԿՊոլսո Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը չի մասնակցի Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ մատուցվելիք պատարագին։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ հիմնվելով թուրքական «Հաբերթյուրք» պարբերականում հրապարակված տեղեկության վրա։

Աղբյուրը հիշեցնում է, որ 88 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ 2010 թ․ օգոստոսի 15-ին էր ուղղափառ քրիստոնյաներին թույլ տրվել տարին մեկ անգամ պատարագ մատուցել Սյումելա վանքում, սակայն ժայռից ընկնելու վտանգի հետևանքով 2015 թ․ սեպտեմբերի 22-ին այն փակվել էր այցելուների առջև։

Վերանորոգման աշխատանքներ էին սկսվել, որի պատճառով Սյումելա վանքում 2015 թ․ ի վեր պատարագ չէին կարողանում մատուցել։ Ի վերջո, հուլիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սյումելա վանքի վերանորորգման աշխատանքների ավարտից հետո հեռուստակոնֆերանսի միջոցով նշել է․

«Մեր ուղղափառ քրիստոնյա քաղաքացիներին ցանկանում եմ հայտնել, որ այս տարի՝ օգոստոսի 15-ին, Սյումելա տաճարում կարող են մատուցել Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնի պատարագը»։
Էրդողանի հայտարարությունից հետո Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը զանգահարել է Թուրքիայի նախագահին և շնորհակալություն հայտնել, որ Սյումելա վանքը վերանորոգման աշխատանքներից հետո կրկին բացվում է այցելուների առջև։ Նա տեղեկացրել է, որ թագավարակի համաճարակի պատճառով չի մասնակցելու պատարագին և ասել, որ պատարագը մատուցելու են երեք հույն հոգևորականներ։

Ակնկալվում էր, որ այս տարի մատուցվելիք պատարագին այցելուներ կգան նաև Հունաստանից, Ռուսաստանից և Վրաստանից, սակայն համավարակի պատճառով սպասվում է, որ քիչ մասնակիցներ կլինեն։ 2018 թ․ հոկտեմբերի 14-ին Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը վերանորոգման աշխատանքերը տեղում տեսնելու համար Տրապիզոն էր այցելել։

Թուրքիայի զբոսաշրջության ամենանշանավոր կենտրոններից մեկը համարվող և 2015 թ․ հոկտեմբերի 22-ին վերանորոգման աշխատանքերի պատճառով փակված Տրապիզոնի Սյումելա վանքում վերանորոգման աշխատանքերի երկրորդ փուլն անցյալ ամիս էր ավարտվել։

2019 թ․ մայիսի 25-ին այցելելու առջև բացվեց տաճարի առաջին հատվածը մինչև առաջին բակ, որից հետո այն արժանացավ տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների հետաքրքրությանը։ Վերանորոգման աշխատանքները կատարվել են 24 լեռնագնացից և հինգ ճարտարապետներից բաղկացած թիմի կողմից։

Մեծ չափերի ժայռաբեկորների ամրությունն ապահովելու նպատակով կատարված վերանորոգման աշխատանքերի շրջանակներում ժայռը պահող պատնեշներ են կառուցվել։

https://www.haberturk.com/trabzon-haberleri/79999615-sumela-manastirinda-5-yil-aradan-sonra-ilk-ayin-15-agustosta-gerceklestirilecekortodoks

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica