Թուրքական ոչ մի սադրանք անպատասխան չի մնա. Միցոտակիս
Աշխարհ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը անդրադարձել է Միջերկրականի արևելյան ջրերում թուրքական սադրիչ գործողություններին՝ նշելով, որ թուրքական ոչ մի սադրանք անպատասխան չի մնա հունական կողմից։
Հույն գործիչը նշել է, որ Հունաստանը ոչ մեկին չի սպառնում և չի կարող սպառնալ, այդ իսկ պատճառով էլ չի կարող «գլուխ ծռել» շանտաժների և սպառնալիքների առաջ։
«Թուրքիան պետք է իմանա, որ Հունաստանը, ԵՄ-ի աջակցությամբ, միայնակ չէ։ Թող իմանա, որ նման փոքր տարածքում այդքան նավատորմ տեղակայելը բախումների ռիսկ է պարունակում։ Նման իրավիճակներում պատասխանատվությունը ընկնում է նման իրավիճակ ստեղծողի վրա», - նշել է Միցոտակիսը։