Ֆրանսիան մոբիլիզացնում է ոստիկանական ուժերը՝ դիմակները ստուգելու և կանոնները պահպանելու համար
Աշխարհ

Ֆրանսիայի իշխանությունները հետզհետե կխստացնեն ոստիկանական ստուգումները, որպեսզի համոզեն մարդկանց դիմակներ կրել այն վայրերում, որտեղ դա անհրաժեշտ է համարվել, ինչպես նաև պահպանել COVID-19-ի համավարակի կապակցությամբ ներդրված սոցիալական հեռավորությունը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
«Մենք շրջադարձային փուլում ենք գտնվում: Մենք պատրաստվում ենք մոբիլիզացնել ոստիկանական ուժերը ստուգումների համար»,- լրագրողներին ասել է Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Գաբրիել Աթալը: