close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+25°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեմ է արտահայտվել համավարակը իշխանության չարաշահման նպատակով օգտագործելուն

Աշխարհ

13 Օգոստոսի 2020, 10:13
 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեմ է արտահայտվել համավարակը իշխանության չարաշահման նպատակով օգտագործելուն

Համավարակը հանգեցնում է հասարակական ինստիտուտների հանդեպ մարդկանց վստահության նվազման, տնտեսական անհավասարության խորացման և իշխանության չարաշահման: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` տեսակապի միջոցով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Նրա խոսքով`առողջապահական ճգնաժամի և հումանիտար մարտահրավերների դեմ պայքարելու համար համապարփակ մոտեցում է անհրաժեշտ: «Ուսումնասիրելով հորիզոնը` ես երեք հիմնական սպառնալիք եմ տեսնում»,- ասել է նա:

Նախևառաջ Գուտերիշը նկատի է ունեցել «հասարակական վստահության քայքայումը»: «Երկրորդ հերթին դա գլոբալ տնտեսական կարգի ապակայունացումն է: Ես հատկապես մտահոգված եմ սոցիալ-տնտեսական անհավասարության խորացմամբ»,- ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Վերջինս դեմ է արտահայտվել նաև համավարակը իշխանության չարաշահման նպատակով օգտագործելուն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica