close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա անասնապետություն է, որի կառուցմանը դու լռելյայն մասնակցում ես. Դ. Վանյան

Քաղաքական

12 Օգոստոսի 2020, 18:55
 Սա անասնապետություն է, որի կառուցմանը դու լռելյայն մասնակցում ես. Դ. Վանյան

Դավիթ Վանյանը գրում է.

«Սրանք պատիվ չունեն, չունեն ծագում, արմատ։

Սրանք Սանասարից չեն սերում, թերևս՝ Բաղդասարից, կամ մեր կիսատ կեսից։

Սրանք Ձեզ փողոց հանեցին, Ձեր ուսերին եկան իշխանության ու քայքայում, լվանում են այն արժեքները, որոնց շնորհիվ դու այսօր կաս, դարեր ճեղքելով, մաքառելով՝ ապրել ես, և այսօր չորսհազարամյա Նավասարդ ես տոնում, այն էլ, դարձյալ՝ (ցավոք) կիսատ։

Սա պատերազմ է, անտեսանելի, անխուսափելի մի դավադրություն պատերազմ, որտեղ մեր կիսատ կեսը, օտարի դրամով ու հովանավորությամբ, փորձում է Հայ մարդու մեջ սպանել դարերի խռովքը, ցեղի ու տեսակի ընդվզումը, մշակույթը, ազգային Արականն ու ազգային Իգականը։

Միայն այդպես քեզ կարելի էր հաղթել՝ ամբոխի մեջ քո անհատականությունը ձուլելով ու վերացնելով, "ՀՈՒ-ՀԱ" կոչերով ու ոտքով գետնին զարնելով։

Դու մարդ էիր՝ ազատության տենչով։ Քո այդ տենչը օգտագործեցին՝ քեզանից լոկ ընտրող ու սպառող խմորելու համար։ Սեռերն էլ են են խառնում, որպեսզի մի օր էլ չվերարտադրվես, ու բանող, չմտածող անասուն լինես։ Մի անհանգստացիր, բանող ու չմտածող այդ տեսակին, մի երկու տանյակ տարի անց, նրանք դեռ լաբորատորիաներում կբուծեն ու կմղեն նեղ մասնագիտական աշխատանքների՝ այնպիսի աշխատանքների, որտեղ այլ ազգերի մտավոր պոտենցիալը չի հերիքում։ Եթե սրանք քեզ հաղթեն, մի օր Դու կաշխատես ճորտի պես, նրանց թույտվությամբ կզբաղվես սիրով, այն էլ՝ այլասեր և առանց մարդածնության՝ Հայածնության։ Այսպես կարող է լինեկլ։ Քեզ փորձում են անասնացնել, դարձնել փեթակի անդեմ, աննկարագիր մի միջատ արտադրող՝ անսեռ ու անծագում։ Սա անասնապետություն է, որի կառուցմանը դու լռելյայն մասնակցում ես։ Այսօր քեզ կանվանեն Կովկասցի, Երկրիդ անունը կդնեն Անատոլիա, ու մի օր դու քնից վեր կկենաս, մոռացած՝ թե ով ես, ովքե՞ր էր Հայկը, Խորենացին ու Նարեկացին։

Նույնն էին անում բոլշևիկները՝ 20-րդի դաարասկզբին, սակայն դա նրանց չհաջողվեց, քանզի ազգային էին ժամանակաշրջանի մնացաած բոլոր պետությունները։ Եւ ազգայինը հաղթեց այդ վարակին։ Հիմա մի նոր վարակ է սկսվել՝ գլոբալիզացիան և համաշխարհային տիրապետության կերտումը, որը մի մեծ դավադրություն է Աստծո ու մարդու հանդեպ, և դու, շնորհիվ քո "ՀՈՒ-ՀԱ"-յի, հայտնվել ես այդ դավադրության ուղիղ կենտրոնում։ Եվ այս ամենի համար վճարողն էլ թուրքն է երևի, կամ քո հարևան ադրբեջանցին։

Սթափվիր, Հայ մարդ։ Մեր երկրի հանդեպ դավադրական ու դավաճանական ակտ է իրականցվում, իսկ դու քնած ես, և թմրած են ու անարթուն քո ոգին ու բանականությունը։ Այստեղ նախկինների ու նորերի հարց չկա։ Այստեղ կա պետական դավաճանության հարց, որը ուսումնասիրել է պետք ու հասցնել դատական բարձրագույն ատյաններին։ Մի խաբվիր, եղիր բնական, այնպիսին, ինչպիսիք քո պապերն էին՝ ազնիվ, գերբնական ու իսկական

Դեպի Արարատ

Լուսանկարը՝ Andranik Masisi Keshishyan»։

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica