close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայում կոչ են արել Իրանի և «Հեզբոլլահի» ուժերը փոխարինել ռուսական զորքերով

Աշխարհ

12 Օգոստոսի 2020, 17:17
 Սիրիայում կոչ են արել Իրանի և «Հեզբոլլահի» ուժերը փոխարինել ռուսական զորքերով

Սիրիական ընդդիմությունը Ժնևում Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի նիստի նախօրեին կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին փոխարինել Սիրիայում իրանական և «Հեզբոլլահ» խմբավորման ուժերին ռուսական զորքերով. նշել է ընդդիմադիր Սիրիական ազգային կոալիցիայի քաղաքական հանձնաժողովի անդամ, սիրիական ցեղերի խորհրդի նախագահ Սալիմ ալ Մուսլիթը. հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին որոշում կայացնել Սիրիայից  Հեզբոլլահի և իրանական զորքերի ու աշխարհազորայինների ամբողջովին դուրս բերման մասին և դրանք փոխարինել ռուսաստանյան ուժերով բոլոր այն քաղաքներում, որոնք գրավված են գրոհայինների կողմից», - ասել է նա:

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ալ-Մուսլիմը նշել է, որ Սիրիայի ազգային կոալիցիայի քաղաքական հանձնաժողովը և սիրիական ցեղերի խորհուրդը սատարում են այդ դիրքորոշումը:

Սիրիայում հակամարտող կողմերի հանդիպումը, եթե համաճարակաբանական իրավիճակը թույլ տա, պետք է տեղի ունենա օգոստոսի 24-ին:

Նշենք, որ Իրանը սիրիական հակամարտության կարգավորման առանցքային դերակատարներից է և ՌԴ-ի և Թուրքիայի հետ «Աստանայի եռյակի» մաս է կազմում։

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica