ԱՀԿ-ն ցանկություն է հայտնել փորձարկել կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը
Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ցանկացել է ճշտել կորոնավիրուսների դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների վերաբերյալ տվյալները. նշվում է կազմակերպության հայտարարության մեջ։
ԱՀԿ-ն պատրաստվում է վերանայել պատվաստանյութերի փորձարկումների վերաբերյալ տեղեկատվությունը, որպեսզի համոզվի, որ պատվաստանյութերի ուսումնասիրությունը կատարվալ է սահմանված ընթացակարգերի համաձայն: Դա անհրաժեշտ է դեղամիջոցի անվտանգությունն ու արդյունավետությունը գնահատելու համար:
Նշվում է, որ կազմակերպությունը ողջունում է վարակի դեմ ուղղված դեղամիջոցների «հետազոտությունների և զարգացման բոլոր առաջընթացները»: ԱՀԿ-ն կապեր է պահպանում նաև ռուս գիտնականների հետ: