close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

Հասարակություն

12 Օգոստոսի 2020, 10:44
 Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

Երիտասարդության միջազգային օրը (International Youth Day) նշվում է ամեն տարի օգոստոսի 12-ին՝ նպատակ ունենալով հիշեցնել երիտասարդների դերը խաղաղության զարգացման եւ կառուցման գործում, ինչպես նաեւ առօրյա խնդիրները, որոնք ծառացած են նրանց ճանապարհին:

Այն սահմանվել է 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից (54/120 բանաձեւ)՝ երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկով, որը տեղի է ունեցել 1998 թվականի օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում: Առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել էր 2000 թվականի օգոստոսի 12-ին ։

Համաժողովը առաջարկել է կազմակերպել տոնին նվիրված քարոզչական միջոցառումներ՝ իրազեկության բարձրացման համար, հատկապես երիտասարդների շրջանում, մինչ 2000 թ. Երիտասարդությանը վերաբերող գործողությունների եւ հետագա ժամանակաշրջանի համաշխարհային ծրագրի մասին, որը Վեհաժողովի կողմից ընդունվել է 1995թ.։

Այսօր աշխարհում ռեկորդային թվով երիտասարդներ են ապրում ՝ 10-ից մինչեւ 24 տարեկան մոտ 1,8 միլիարդ երեխա եւ դեռահաս: 10 երեխայից մեկը գտնվում է հակամարտության գոտում, ավելի քան կես միլիարդն ապրում է աղքատության մեջ, իսկ նրանցից 24 միլիոնը դպրոց չի հաճախում։ Ամեն օր մոտ 30 հազար երեխա է մահանում աղքատությունից։ Օրական 7 հազար երիտասարդ է վարակվում ՄԻԱՎ-ով։

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica