close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան

Քաղաքական

11 Օգոստոսի 2020, 22:46
 «Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան

«Ուսումնասիրելով հայ -թուրքական խաղաղասիրական պլատֆորմի կողմից վերջին տասը տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ես եկել եմ այն եզրահանգման, որ այդ ծրագրերը հիմնական մասով ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից։ Դրանք խոշոր հաշվով մարտահրավեր են նետում թշնամու կերպարին և այն ընկալումներին, որոնք առկա են հայ պահպանողական, ազգային ինքնություն ունեցող գաղափարներին,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Հարություն Խուդանյանը՝ անդրադառնալով հասարակական լայն քննարկմանծրագրերին առարկա դարձած հայ- թուրքական համատեղ ծրագրերին և դրանցից բխող հետևանքներին։ Ըստ նրա՝ այս ամենի հետևում կա մի քաղաքականություն, ինչն ուղղակիորեն հակասության մեջ է մտնում մեր կողմից ընդունելի համարվող պահանջատիրական քաղաքականությանը։

Հարություն Խուդանյանը նկատում է՝ կան հստակ ուժեր, որոնք տուրք են տվել թուրքական գաղափարախոսությանը և հետևողականորեն շարունակում են հայ հասարակության մեջ սերմանել կեղծ խաղաղասիրական կոչերը, փոխանակ առաջին պլան մղելու հայ ժողովրդի հավաքական իղձերն ու նպատակը, այն է՝ Ցեղասպանության ճանաչում, հատուցում, որից հետո միայն կարելի է մտածել թուրքերի հետ խաղաղ գոյակցության մասին. «Այս ամենից ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Աժ-ում և Կառավարությունում կան մարդիկ և պրոթուրքական ինչ – որ ընդհատակյա ֆրակցիա է ստեղծվել, ովքեր աշխատում են թուրքերի հետ և փորձում են խաղաղասիրական կոչերը բերել պետական քաղաքականություն։ Այս պրոցեսների մեջ ներգրավված են ԱԺ պատգամավորներ՝ Մարինա Կարապետյանն ու Սոս Ավետիսյանը, ինչպես նաև այլ մարդիկ, ովքեր և՛ նախկինում, և՛ հիմա բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցրել։ Կարծում եմ այս խումբն անհամեմատ ավելի մեծ է և պատգամավորական մի ամբողջ ֆրակցիա է ներկայացնում։ Եթե բանը հասնի հայերի և թուրքերի հաշտեցման օրակարգին և, եթե առաջիկայում սպասվում է նման երկխոսության փորձ, ապա այդ ֆրակցիան կարող է ակտիվանալ և արդեն իսկ պարզ է, թե ինչ զիջողական դիրքեր է բռնելու հայ-թուրքական հաշտեցման օրակարգում։ Կարծում եմ այս ամենը՝ գործող անձանցով հանդերձ մոտ ապագայում ավելի տեսանելի կդառնան և հասարակությունն ինքը կվերլուծի և կհասկանա, թե ով ինչ է կատարել և, թե ով, ինչ ուղով է շարժվում»։

Խոսելով հայ-թուրքական հաշտեցման պրոցեսների հետևում կանգնած ուժերի մասին, պատմաբանը նկատում է՝ հայկական կողմից այս ամենի հիմքերում կանգնած է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր - Պետրոսյանը. «Տեր – Պետրոսյանը մշտապես հայ-թուրքական երկխոսության կողմնակիցն է եղել և դեմ արտահայտվողը՝ պահանջատիրության և Հայ դատին։ Կարծում եմ այս դիրքորոշումը պայմանավորված է հնարավորինս չեզոքացնելու համար թուրքական վտանգը։ Այսինքն, Տեր- Պետրոսյանին, երևի, թվում է, որ որոշակի զիջողականություն որդեգրելով, Հայաստանի Հանրապետությունը կարող է ապաշրջափակվել Թուրքիայի կողմից, որոշակի մեղմ վերաբերմունքի արժանանալ նաև Արցախի հիմնախնդրի հետ կապված հարցերում, սակայն ես կարծում եմ, որ առաջին նախագահի այս մոտեցումները ձախողված են իսկզբանե»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica