close
Եղանակը Երևանում
2 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հոր և որդիների դանակահարություն Շենգավիթում․ կասկածյալը բերման է ենթարկվել ու ձերբակալվել

Հասարակություն

11 Օգոստոսի 2020, 22:30
 Հոր և որդիների դանակահարություն Շենգավիթում․ կասկածյալը բերման է ենթարկվել ու ձերբակալվել

Օգոստոսի 9-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի։

Ոստիկանները ճշտեցին նրանց ինքնությունը՝ հայր և որդիներ էին։ Նրանցից բացատրություն վերցնել չհաջողվեց։ Շարունակելով օպերատիվ միջոցառումները՝ ոստիկանները պարզեցին, որ նրանք դանակահարվել են Եղիշե Թադևոսյան փողոցում։

Դեպքի վայրում նույնպես իրավապահները ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու համար։ Շուտով պարզվեց, որ դանակահարվածները կենցաղային հարցերի շուրջ վիճել են հարևանի հետ։

44-ամյա կասկածյալը, մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա խոստովանել է կատարածը։ 44-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica