close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկ ամսով հետաձգվեց

Քաղաքական

11 Օգոստոսի 2020, 14:32
 Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկ ամսով հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով  դատական հերթական նիստը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց, քանի որ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի կարողացել ներկայանալ նիստին։ Դատարանը Միհրան Պողոսյանից ստացել էր դիմում, որում նշել էր, թե «հանկարծակի առաջացած խնդիրների» պատճառով չի կարող ներկայանալ նիստին, և խնդրել էր հետաձգել դատական նիստը: Դատարանում Յուրի Խաչատուրովը հայտնեց, որ նիստում այլ պաշտպան ներգրավվել չի կարող, իսկ առանց պաշտպանի դատական նիստ տեղի ունենալ չէր կարող: Դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ ասաց, թե Միհրան Պողոսյանի բացակայությունն անհարգելի է, բերված պատճառաբանությունները ոչինչ չեն ասում«Ոչ մի խնդիր էլ հանկարծակի չի առաջացել, պլանավորված վարքագիծ է, հետևաբար` գտնում եմ, որ պաշտպանի բացակայությունը պետք է ճանաչել անհարգելի»։

Ըստ Գևորգ Բաղդասարյանի  սա ընդհամենը պատրվակ է նիստերը ձգձգելու համար։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ  շեշտեց, որ ճիշտ կլինի Միհրան Պողոսյանի բացակայության պատճառները ներկայացնի հենց ինքը և դրանց հետ կապված քննարկումը տեղի ունենա նրա ներկայությամբ․ «Առնվազն դատավարության էկվիվալենտ մասնակիցների կողմից մեկի վերաբերյալ նման գնահատականներ տալը, այն էլ՝ Ձեր նախագահությամբ, հարգելի դատարան, անընդունելի է, և հետևաբար՝ հենց նման վարքագիծը պետք է ունենա հետևանք»,- ընդգծեց Ա․ Վարդևանյանը:

Դատարանը նաև հրապարակեց, որ գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանը օգոստոսի 5-ին հրաժարվել է իր պաշտպաններից մեկից՝ Վարդգես Գևորգյանից: Արմեն Գևորգյանի մյուս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նույնպես դիմել էր դատարանին, ներկայացրել, որ օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ը լինելու է ամենամյա արձակուրդում և խնդրում է դատական մյուս նիստերը նշանակել սեպտեմբերի 1-ից հետո:

Արձակուրդ մեկնելու մասին տեղեկությունը բարկացրեց գործով տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների բարկությունը ։ Սակայն դրան ի պատասխան, պաշտպան Վարդևանյանը հիշեցրեց, որ ոչ մեկ չէր դժգոհում այն ժամանակ, երբ մեկ ամիս գործով դատական նիստ տեղի չունեցավ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի՝ արձակուրդում լինելու պատճառով, որ դատական նիստերըհետաձգվեցին Սեդա Սաֆարյանի արձակուրդում լինելու պատճառով, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի բացակայության հետևանքով:

Հաշվի առնելով Միհրան Պողոսյանի բացակայությունը և Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ մեկնելու հանգամանքը` դատարանը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 8-ը, ժամը 13։00։

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica