close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+25°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գյուղացուն վարկեր տալով գյուղատնտեսության հարցը չի լուծվի, այդ վարկերը շատ հարմար են կառավարության անդամներին․ Հրաչ Բերբերյան

Տնտեսական

11 Օգոստոսի 2020, 13:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գյուղացուն վարկեր տալով գյուղատնտեսության հարցը չի լուծվի, այդ վարկերը շատ հարմար են կառավարության անդամներին․ Հրաչ Բերբերյան

 «Սկսել են գյուղից խոսել մարդիկ, որոնք գյուղում ընդհանրապես չեն եղել, ինչ-որ ծրագրեր են առաջարկում իրենցից դուրս։ Իմիջայլոց, կոլխոզներն էլ են ուզում վերականգնել․․․»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ՀՀ Կառավարությանը հորդորելով ուշադրությունը սևեռել դեպի  գյուղատնտեսությունը, քանի որ լուրջ վնասներ ենք կրել հատկապես Շիրակի գոտում «Արդեն մեկ շաբաթ է հայտարարում ենք, որ Շիրակի մարզում բերքի տասը տոկոսը կարկտահարվել է, խնդրում ենք Շիրակի ֆերմերներին օգնել, մարդիկ վարկերի տակ են։ Սկզբից հեծանիվներով էիք ման գալիս, հիմա՝ 5-6 ջիպերով․․․ Բարի եղեք այնպես գնալ, որ գոնե բարով հիշեն ձեզ»,- վրդովված հիշեցրեց բանախոսն ու կրկին հորդորեց․ «Բազմիցս ասել եմ, որ այդ հակակարկտային սարքերը չեն աշխատում, որ ԱԻՆ-ը ի վիճակի չէ այդ սարքերով պայքարի հակակարկտային երեւույթների դեմ»։

Ըստ նրա, այսօր պետությունը գյուղացուն անտոկոս վարկ տալու փոխարեն սուբսիդիա է տալիս բանկերին, որ իրենք էլ գյուղացուն վարկ տան․ «Գյուղացուն վարկեր տալով գյուղատնտեսության հարցը այդպես էլ չի լուծվի, այդ վարկերը շատ հարմար են կառավարության անդամներին՝ 10 բանկի հետ աշխատելու համար։ Գումարը պետք է ստանա գյուղացին, կստանա՝ առաջ կգնա, չի ստանա՝ ոչինչ չի լինի։ Բանկերը գյուղատնտեսության, գյուղացու առաջին թշնամին են։ Մոռացե՛ք այդ բանկերը, մոռացե՛ք այդ թալանչիներին, մոռացե՛ք այն ներկրողներին, որ հեսա ցորենը կներկրեն, եւ կտեսնեք ինչ բունտեր կլինեն։ Ներկրողը ձգտելու է էժան, անորակ ցորեն բերի՝ սերմացուի տակ, ու հենց ներկրեց, վերջացրեց, փախնելու է  Հայաստանից։ Չի՛ կարելի, պետությունը մի մարդունը չէ, ժողովրդինն է»,-ասաց բանախոսն ու շտապեց թարմացնել կառավարության անդամների հիշողությունը․ «Կառավարությանն առաջարկել էինք, որ գյուղացուն տան անտոկոս վարկ, ակտիվ խմբեր ստեղծենք, որոնք ցորենի հմուտ մշակման մասնագետներ էին։ Բայց, չէ, այսօր էլի թողեցին այդ ամենը բիզնեսի վրա եւ դրանից պետք է սուբսիդիա ստանա ներկրողը, ոչ թե գյուղացին։ Եվ, դա արեցին 2 փոխվարչապետերը։ Մենք էկոնոմիկայի նախարարի հետ ուրիշ բան էինք քննարկել, խոսքը գնում էր 5 տարով 5 մլն դոլար անտոկոս վարկի մասին»։  

Բանախոսի դիտարկմամբ արտահանման հարցում էլ ամեն ինչ կարգին չէ․ «Մենք այսօր արտահանման խնդիր ունենք, որովհետեւ հիմնական ուղղությունը ծիրանն էր, դեղձը՝ քիչ է արտահանվում, խաղողը՝ նույնպես»,- արձանագրեց Հ․ Բերբերյանն ու մատնացույց արեց․ «Միակ ուղղությունը, որ հուսով եմ կարտահանենք, կարտոֆիլն է։ Չմոռանանք, որ Ադրբեջանում բերքի երաշտ է եղել ու կարտոֆիլի պակաս կա։ Իրանում կրկին բերքը պակաս  է, Ռուսատանում՝ կարտոֆիլի առումով, շատ վատ վիճակ է, այնպես որ փորձենք այդ առավելությունն օգտագործել»։

Բանախոսի կանխատեսումներով, եթե այսօր էլ փորձենք մի քանի ճիշտ քայլ անել, ապա հաջորդ տարի գյուղատնտեսության աճը ապահովված կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica