close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրակոցների պատճառով Թրամփին հեռացրել են ասուլիսից

Աշխարհ

11 Օգոստոսի 2020, 12:48
 Կրակոցների պատճառով Թրամփին հեռացրել են ասուլիսից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության աշխատակիցները, առանց բացատրության, երկրի ղեկավարին հեռացրել են ասուլիսից: Հեռարձակումը հյուրընկալվել է Սպիտակ տան կայքում:

Այն պահին, երբ Թրամփը հայտարարություն էր անում, նրա հետևից մի աշխատակից հայտնվեց և ինչ-որ բան շշնջաց նախագահի ականջին, իսկ հետո նրան դուրս հանեցին սենյակից:

Ավելի ուշ ամերիկյան առաջնորդը վերադարձավ լրագրողների մոտ և բացատրեց, որ ստիպված է եղել հեռանալ Սպիտակ տան մոտ կրակոցների մասին հաղորդագրությունների պատճառով: «Կրակոցներ եղել են Սպիտակ տան մոտակայքում, բայց ցանկապատից այն կողմ», - բացատրել է նա:

Թրամփը նաև նշել է, որ ինքը չունի ամբողջ տեղեկատվությունը, սակայն, նախնական տվյալներով, միայն մեկ կրակող է եղել: Անվտանգության աշխատակիցները վիրավորել են նրան՝ փորձելով վնասազերծել նրան, հիմա տղամարդը հոսպիտալացվել է:

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica