close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սրապիոնյանը «մտահոգված» է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատմամբ

Հասարակություն

10 Օգոստոսի 2020, 17:57
 Սերժ Սրապիոնյանը «մտահոգված» է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատմամբ

Բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատմամբ մտահոգ՝ առաջարկում եմ՝

ա) «Հայ ասպետ» հաղորդման փոխարեն հեռարձակել « Թյուրք չոջուխլարն» հաղորդումը։.

բ) «Երգ-երգոց» ծայրահեղ-ազգայնական հաղուրդումը փոխարինել «Մողամ- մուղամոց» բարեկամական հաղորդմամբ։.

«Անտարես» համահայկական հրատարակչության անհանգստությունը փարատելու ազնիվ մտահոգությամբ առաջարկում եմ.

ա) Հայ որոշիչը առհասարակ արգելել հայագիտական և հասարակագիտական առարկաները ներկայացնելիս։ Մեր ոխերիմ հարևանին լավ ճանաչելու, հատկապես նրա հայասիրությունը հաստատելու համար գրականություն, պատմություն, լեզու առարկաները ներկայացնել միմիայն թուրք որոշչի զոգակցությամբ։

Ընդսմին, այդ առարկաները ուսուցանել ոչ թե համաշխարհային գրականության դասընթացի շրջանակներում, այլ բացառապես առանձին՝ իբրև հիմնական ուսուցման դասընթաց։.

բ) Հայ եկեղեցու պատմություն խիստ ապակողմնորոշող և ազգայնական գաղափարներ քարոզող առարկայի փոխարեն ներմուծել «Թուրքական իսլամի պատմություն» մարդասիրական առարկան։

գ) Հանձնարարել Անտարեսի կազմին և նրա խմբագիրներին շտապ կազմել և մասսայական տպաքանակով հրատարակել թուրք ժամանակակից գրականության դասականների երկերը, մասնավորապես արդիական՝ սեռական ցինիզմն ու նրա դաստիարակիչ նշանակությունը, զուգընկեր. ամուսի՞ն թե՞ կին, լեզբիականությունն իբրև սերնդագործման արդի մեթոդ, միասեռականությունը որպես ուղիղ ճանապարհ թեմաներով գրքեր։.

դ) Թուրքիայից խնդրել և հրատարակել մարդկության քաղաքական մտքի զարգացման վրա մեծ ազդեցություն գործած թուրք նշանավոր գործիչներ Զիա Գյոք Ալփի, Զիա Բունիաթուվի, Թուրգութ Օզալի, Թանսու Չիլլերի և այլոց հիմնարար աշխատությունները։.

ե) Էրդողանից խնդրել արագացնել 21 դարի բեսթսելերի միտված հուշագրության շարադրումը՝ չեզոքացնելու համար Ռ. Քոչարյանի գրքի ավերիչ ազդեցությունը։. Առայժմ այսքանը։ Ծրագիրը սևագիր է և բաց այսաբովանդակ առաջարկների համար։

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica