close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+25°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը զենքի էմբարգոյի վերաբերյալ բանաձևի նախագիծն անվանում է սպառնալիք ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի դեմ

Տարածաշրջան

10 Օգոստոսի 2020, 17:38
 Իրանը զենքի էմբարգոյի վերաբերյալ բանաձևի նախագիծն անվանում է սպառնալիք ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի դեմ

Թեհրանի դեմ սպառազինության էմբարգոյի վերաբերյալ ԱՄՆ բանաձևի նախագիծը սպառնալիք է ներկայացնում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին. հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ՝ Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման համար. փաստաթուղթը նախատեսվում է քննարկել շուտով:

«Այս նախագիծը ավելի շատ սպառնալիք է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մեխանիզմների և ոչ թե Իրանի համար: Օգտագործելով Անվտանգության խորհուրդը որպես գործիք, Միացյալ Նահանգները ցանկանում է այն թուլացնել, լուծարել կամ ենթարկել: Անհրաժեշտ է ուշադրություն», - նշել է Մուսավին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica