close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինաստանում ձերբակալել են Հոնկոնգի ցույցերի կազմակերպիչ մեդիամագնատին

Աշխարհ

10 Օգոստոսի 2020, 12:52
 Չինաստանում ձերբակալել են Հոնկոնգի ցույցերի կազմակերպիչ մեդիամագնատին

Հոնկոնգում մագնատ Ջիմմի Լայը, որը համարվում է մայրցամաքային Չինաստանի ազդեցության դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչներից մեկը, ձերբակալվել է Չինաստանի ազգային անվտանգության նոր օրենքի համաձայն. այս մասին հայտնում է South China Morning Post-ը:

Լայիի հետ ձերբակալվել են նրա որդիներից երկուսը, իսկ կարճ ժամանակ անց ոստիկանությունը այցելել է իր Apple Daily թերթի գրասենյակ և ձերբակալել նրա առանցքային աշխատակիցներին: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 7 մարդ. գործողությանը միանգամից մասնակցում էին ոստիկանության 200 աշխատակից:

Ըստ SCMP-ի աղբյուրների՝ լրատվամիջոցների մագնատը մեղադրվում է «օտար պետության հետ պայմանավորվածության, գայթակղիչ ելույթներ ունենալու և կեղծ դավադրության մեջ»: Հաղորդվում է, որ օտարերկրացիների համար աշխատելու համար մեղադրանք է առաջադրվել նաև նրա որդիներից մեկին, իսկ մյուսը մեղադրվում է խարդախության մեջ:

Նշվում է, որ Լայը համարվում է Պեկինի ազդեցության ուժեղացման դեմ բողոքի ցույցի հիմնական կազմակերպիչներից մեկը, որը տեղի է ունեցել անցյալ տարի: Համարվում է նաև, որ նա սերտ կապեր ունի Միացյալ Նահանգների հետ:

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica