close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խիստ համառոտ խոհեր. Վարուժան Ղազանչյան

Մշակույթ

9 Օգոստոսի 2020, 14:30
 Խիստ համառոտ խոհեր. Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Ես ցանկանում եմ հիմնականում խոսել պոեզիայից:

Որովհետև, եթե արձակում հիմնականը՝ սյուժեն է:

Եվ եթե ասելիք չունես, ինչպես էլ մատուցես, միևնույն է՝ բոլորը տեսնելու են, որ ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՐԿ Է:

Պետք է նշել, որ մեզ մոտ վերջին տասնամյակներում չեն ստեղծվել մոնումենտալ գործեր:

Ավելի շատ համով-հոտով, հայի ցավը ներառող մանրապատումներ են, որոնց վրա համաշխարհային գրականության մեջ իշխող նորագույն տենդենցները համարյա ազդեցություն չեն գործել:

Պոեզիայում ամեն ինչ այլ է:

Ասելիքից բացի, կարևորվում է մատուցման ձևը:

Սևակի ոճը նմանակողները շատ են:

Կարծում եմ, որովհետև շատ ավելի հեշտ է, երկար - բարակ դատողություններ անելը, քան գրել ասենք՝ Սահյանի ոճով, որի բանաստեղծությունները նման են հոգոց – համբույրների:

Պարզ են ու մեղեդային, ինչպես առվի խոխոջյունը, ինչպես տերևների շրշյունը:

Մեր օրերում պաթետիկան դժվար է ընկալվում:

Պատկերացրեք եթե մեր օրերում ստեղծված լիներ մեծ Տերյանի՝ «ՄԻ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ՝ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻ ՀԵՏ» գործը:

Կհնչեր՝ հազիվ թե…

Իսկ քանի սերունդ է մեծացել այդ բանաստեղծությունը շուրթերին:

Դեռ անցած դարի վերջերից համաշխարհային գրականությունում իշխում է պրագմատիզմը:

Չկան երկար բարակ նկարագրություններ: Հնարավորին չափ սեղմ դիալոգներ, և դինամիկա:

Դա վերաբերվում է և պոեզիային: Այն ինչ կարելի է ասել երկու տողով, պետք չի չորս, հինգ տուն դարձնել:

Երկարաբանությունը սպանում է պոեզիան:

Հ․Գ. - Մեր երիտասարդ ստեղծագործողները, պիտի կարողանան ամեն ինչին մոտենալ մտածելով:

Եթե դու սիրում ես Սևակ կամ Սահյան, մի մտածի որ նրանց բոլոր ստեղծագործությունները գլուխգործոցներ են: Կարողացի միջակ և թույլ գործերը տարբերակել արժեքավորներից:

Նույնը վերաբերվում է մեր մյուս գագաթներին:

Առայժմ այսքանը…»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica