close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուսանողները, ովքեր ընդունվել են արտասահմանյան ԲՈՒՀ-եր, չեն կարողանում մեկնել, քանի որ որ ՀՀ-ն դասվում է արտակարգ դրության մեջ գտնվող երկրների ցանկում․ Է. Մարուքյան

Քաղաքական

9 Օգոստոսի 2020, 12:36
 Ուսանողները, ովքեր ընդունվել են արտասահմանյան ԲՈՒՀ-եր, չեն կարողանում մեկնել, քանի որ որ ՀՀ-ն դասվում է արտակարգ դրության մեջ գտնվող երկրների ցանկում․ Է. Մարուքյան

Մեծ քանակությամբ ուսանողներ են դիմում մեզ և բարձրաձայնում արտակարգ դրության ռեժիմի և համավարակի դեմ պայքարի ոչ արդյունավետության պատճառով իրենց կրթական իրավունքի իրացման խնդիրների մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԼՀԿ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա, մասնավորապես, գրում է․

«Այն ուսանողներն, ովքեր ընդունվել են արտասահմանյան ԲՈՒՀ-եր, այդ թվում՝ բարձր հեղինակություն ունեցող, այսօր չեն կարողանում ստանալ վիզա և չեն կարողանում մեկնել այդ ԲՈՒՀ-երի երկրներ նաև այն պատճառով, որ Հայաստանը դասվում է արտակարգ դրության մեջ գտնվող երկրների ցանկում։

Հեռավար կրթությունը մեր ԲՈՒՀ-երում արդեն ցույց է տվել և շարունակում է ցույց տալ իր անարդյունավետությունը նաև այն պատճառով, որ մենք պատրաստ չէինք թե՛ տեխնիկապես, թե՛ կազմակերպչական առումով և թե՛ հոգեբանորեն։ Արդյունքում առկա են մեծ քանակությամբ դժգոհություններ և՛ ուսանողների, և՛ դասավանդողների մոտ։

Ի վերջո, կրթական բնագավառում առկա բազմաթիվ խնդիրները ևս մի մեծ փնջով չավելացնելու համար անհրաժեշտ է բացել կրթական հաստատությունները, սահմանել ուսումնական գործընթացի հակահամաճարակային խիստ կանոններ և չվնասել կրթության համակարգի՝ առանց այն էլ ոչ բարվոք վիճակին»

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica