close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրաքահայ համայնքը $ 90.700 է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Սփյուռքի ձայնը

9 Օգոստոսի 2020, 12:10
 Իրաքահայ համայնքը $ 90.700 է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Իրաքում գործող ազգային կազմակերպությունների և անհատների նախաձեռնությամբ, ՀԱԵ Իրաքի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի բարձր հովանու ներքո վերջին շրջանում տեղի է ունեցել դրամահավաք, որի ընթացքում հավաքված շուրջ 90.700 ԱՄՆ դոլարն ամբողջովին փոխանցվել է Երևան՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. այս մասին Yerkir.am-ին փոխանցեց ՀԱԵ Իրաքի թեմի Ազգային կենտրոնական վարչության ատենապետ, ազգային և հասարակական գործիչ Մելքոն Մելքոնյանը՝ հիշեցնելով, որ դրամահավաքի նախօրեին իրաքահայությանն ուղղված իր ուղերձով հանդես էր եկել թեմի առաջնորդ Սրբազան Հայրը, ով կոչ էր արել ակտիվորեն մասնակցել ձեռնարկին և նեցուկ կանգնել Հայոց բանակին ու Հայաստանի սահմաններն անառիկ պահող հայ զինվորներին ու սպաներին։  

Հանգանակված դրամագլուխը Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ համագործակցաբար արդեն փոխանցվել է Երևան։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica