close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

Քաղաքական

8 Օգոստոսի 2020, 20:16
 Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ օգոստոսի 8-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2020 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Այս մասին հայտնում են ԱՀ Պաշտպանության նախարարությունից:

Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ներածական խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԲ-ի բոլոր միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները առաջադրված ուսումնական և մարտական խնդիրները կատարել են անհրաժեշտ մակարդակով և, մարտական հերթապահության կրմանը զուգահեռ, առաջընթաց ապահովել մարտական պատրաստության ու զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններում:

Օրակարգային ելույթներում բանակի հրամանատարի տեղակալներն ու համապատասխան բաժինների և ծառայությունների պետերը անդրադարձել են ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբային պատրաստության ու զորքերի ծառայության ոլորտներում արձանագրված հիմնական ցուցանիշներին, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում իրականացված տեսչական ստուգումներին ու դրան հաջորդած մարտավարական զորավարժություններին և կիսամյակային ամփոփիչ ստուգումներին` մատնանշելով այն բոլոր դրական զարգացումներն ու արձանագրված բացթողումները, որոնք տեղ են գտել ինժեներական և բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, թիկունքային ծառայության և հարակից այլ բնագավառներում:

Ամփոփիչ խոսքում գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, համակողմանի վերլուծության ենթարկելով տարածաշրջանային ռազմաքաղաքական ընթացիկ զարգացումները, կարևորել է հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործընթացների նշանակությունը և առաջիկա ուսումնաշրջանի հիմնական անելիքների վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձանց տվել անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին, ՊԲ հրամանատարի համապատասխան հրամանի համաձայն, կիսամյակի արդյունքներով լավագույն ճանաչված զինծառայողները պարգևատրվել են պատվոգրերով, թանկարժեք նվերներով ու արժանացել դրամական խրախուսանքների:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica