close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. Մեդիա պաշտպան

Հասարակություն

8 Օգոստոսի 2020, 18:12
 Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. Մեդիա պաշտպան

Հանրային հեռուստաընկերության օգոստոսի 7-ի լուրերի գլխավոր թողարկմանն անդրադարձ չկար Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին ասված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

Երեկ ակտիվիստների ցույցերի 4-րդ օրն էր, ողջ օրը հանրության ուշադրության կենտրոնում Ամուլսարն էր, լրագրողները ժամեր են սպասել ցուցարարների հետ, որպեսզի ժամանեն Լիդիան Արմենիայի ներկայացուցիչները, վագոն-տնակները տարածքից հեռացվել են, ցուցարարներին միացել էին ջերմուկցիները, Ջերմուկի քաղաքապետը հայտարարել էր, որ Լիդիան Արմենին սխալվել է վագոն-տնակների տեղադրման հարցում։ Բոլոր լրատվամիջոցները երեկ անդրադարձել են թեմային, բացի Հանրային հեռուստաընկերությունից։


Վարչապետի մամուլի խոսնակին հարց էր ուղղվել, թե ինչու վարչապետը չի հանդիպում ցուցարարներին, վերջինը պատասխանել էր, որ նա հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Ինչ վերաբերում է լուրերին հաջորդող Պետրոս Ղազարյանի հարցազրույցին, 3 օր անընդմեջ Բեյրութի թեման էր։ Երկու օր ուղիղ միացմամբ Պետրոս Ղազրյանն անդրադարձավ Բեյրութում տեղի ունեցող իրադարձություններին։ Երեկ հյուրընկալել էր Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, միչդեռ լուրերի ընթացքում ներկայացվող ռեպորտաժում արդեն նշվեց, որ նա մեկնելու է Բեյրութ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Ամուլսարի թեման, թերևս, ավելի առանցքային նշանակություն ուներ և հանրայինը պարտավոր էր ներկայացներ այն թե’ լուրերի թողարկումներում, թե’ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի հաղորդման ֆորմատով։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությանը լիարժեք ներակյացնել հանրային հնչեղություն ունեցող իրադարձությունները։ Առաջնորդվել ոչ թե քաղաքական, այլ հանրային շահով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica