close
Եղանակը Երևանում
29 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնդկաստանում կործանված ինքնաթիռը երկու անգամ փորձել է վայրէջք կատարել

Աշխարհ

8 Օգոստոսի 2020, 15:49
 Հնդկաստանում կործանված ինքնաթիռը երկու անգամ փորձել է վայրէջք կատարել

Հնդկաստանի Air India Express ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որը նախօրեին վթարվել է Կերալա նահանգում, երկու անգամ փորձել է վայրէջք կատարել և սկսել է իջնել թռիչքուղուց մոտ հազար մետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնել են Հնդկաստանի օդանավակայանների վարչությունից. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ի սկզբանե օգտագործվել է 28-րդ թռիչքուղին, և վայրէջքի առաջին փորձի ժամանակ օդաչուն չէր կարողացել տեսնել այն։ Նա խնդրել է 10-րդ թռիչքուղին»,- նշել է վարչության ներկայացուցիչը։

Օդային երթևեկության դիսպետչերի տվյալների համաձայն՝ օդանավակայանի տարածքում վայրէջքի ժամանակ անձրև է տեղացել, օդանավի վայրէջքի ժամանակ տեսանելիությունը եղել է 2000 մետր:

Հնդկական Air India Express բյուջետային ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Հնդկական Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում, Կերալա նահանգի օդանավակայանում: Վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու: Հիվանդանոցներում է գտնվում 149 մարդ, նրանցից 22-ը ծանր վնասվածքներ են ստացել։

Օդանավում ընդհանուր առմամբ եղել է 190 մարդ, այդ թվում՝ 174 մեծահասակ, 10 երեխա, երկու օդաչու և անձնակազմի 4 անդամ: Այդ չվերթով հայրենիք էին վերադառնում հնդիկները, որոնք արտասահմանում էին մնացել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica