close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանահայ պատգամաւորները այցելել են Լիբանանի դեսպանատուն

Սփյուռքի ձայնը

8 Օգոստոսի 2020, 14:53
 Իրանահայ պատգամաւորները այցելել են Լիբանանի դեսպանատուն

Օգոստոսի 6-ին Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ Արա Շահվերդեանն ու Ռոբերտ Բեգլարեանը այցելեցին Իրանում Լիբանանի դեսպանատուն։

Դեսպան Հասան Մուհամմադ Աբբասի հետ հանդիպման ընթացքում իրանահայ պատգամաւորները Իրանի ժողովրդի, իրանահայութեան եւ խորհրդարանի անունից ցաւակցութիւն եւ զօրակցութիւն են յայտնել Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ օգոստոսի 4-ին Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնի առիթով, որին զոհ են գնացել աւելի քան 150 լիբանանցիներ, այդ թւում, նաեւ, լիբանանահայեր։

Աղէտի հետեւանքները յաղթահարելու նպատակով, նրանք Խորհրդարանի եւ Կառավարութեան անունից Լիբանանին մարդասիրական օգնութիւն տրամադրելու պատրաստակամութիւն են յայտնել։

Դեսպան Մուհամմադ Աբբասը շնորհակալութիւն է յայտնել պատգամաւորներին այցի կապակցութեամբ, եւ երախտագիտութիւն է յայտնել Իրանի ժողովրդին՝ ցուցաբերած զօրակցութեան համար։

alikonline.ir

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica