close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

8 Օգոստոսի 2020, 10:10
 «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Ազգային ժողովը վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները: Սակայն պայմանավորված Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակով և արտակարգ դրությամբ՝ որոշում է կայացվել հանրային քննարկումներն անցկացնել առցանց եղանակով: Նկատենք, որ այժմ առցանց եղանակով են նիստեր անցկացնում նաև փետրվարին ստեղծված մասնագիտական հանձնաժողովի անդամները, որոնք պետք է առաջիկայում նաև հայեցակարգ ներկայացնեն:

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի էր ունեցել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատել էր ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը: Միևնույն ժամանակ նշենք, որ առցանց առաջին քննարկումը լինելու է նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելք թեմայով, իսկ հետագայում առցանց քննարկումներ տեղի կունենան նաև ընտրական ցուցակների, արտակարգ դրության պայմաններում քարոզարշավի կազմակերպման և այլ հարցերի շուրջ: Ավելին, հանրային քննարկումներին մասնակցելու համար հրավեր են ուղարկել նաև արտախորհրդարանական կուսակցություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Առաջին քննարկումը տեղի կունենա օգոստոսի 12-ին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica