close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմ չենք հակահամաճարկային կանոնները պահպանելուն, բայց ոչ «աչք վախեցնելով» և ամենաստորացուցիչ գործողություններով․ Արծվիկ Մինասյան

Հասարակություն

7 Օգոստոսի 2020, 16:26
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմ չենք հակահամաճարկային կանոնները պահպանելուն, բայց ոչ «աչք վախեցնելով» և ամենաստորացուցիչ գործողություններով․ Արծվիկ Մինասյան

«Մենք տեսանք իշխող ուժի վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ, շարունակելու ենք այս ուղղութամբ աշխատանքները։ Ինչպես այն ժամանակ էինք հայտարարել,  եթե կմերժվի, մենք պատրաստվում ենք այդ ամենը բողոքարկել նաև դատական կարգով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու Կառավարության որոշմանը ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն ապա հստակեցրեց «Այդ հնարավորությունը հիմա պահպանում ենք, առաջիկայում ավելի հստակ կերևա, թե ինչ է նախատեսվում։ Մեր աշխատանքային խմբով քննարկել ենք նաև դիմակ չկրելու և ոչ պատշաճ կրելու համար ոչ իրավաչափ վարքագիծը՝ իշխանությունից ու  ոստիկանությունից սկսած, որոնք կիրառել են տուգանքներ մեր քաղաքացիների նկատմամբ։ Մենք սա համարել ենք ոչ իրավաչափ, իհարկե ոչ բոլոր դեպքերում։ Որպեսզի մեր այս գործողությունները չմանիպուլացնեն, ասենք, որ մենք ոչ միայն դեմ չենք հակահամաճարկային կանոնները հսակ իրացնելու և պահպանելու, այլ կողմ ենք և խրախուսում ենք։  Բայց ոչ «աչք վախեցնելով» փորձեն ամենավատ և ամենաստորացուցիչ գործողությունները»,- ասաց Ա․ Մինասյանը հիշեցնելով, որ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցության աշխատանքային խումբը դեռևս նախորդ ամսվա արտակարգ դրության երկարաձգման ժամանակ բավականին ակտիվ աշխատել է, և ԲՀԿ պատգամավորները ԱԺ-ում ներկայացրել են այդ ամենը։

 

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների նոր թեկնածուներին, Ա Մինասյանն ասաց, որ ամեն ինչ ակնհայտ է՝ այն ինչ տեղի է ունեցել ՍԴ-ի հետ՝ զավթման գործողություն է, որը ենթակա է քրեաիրավական գնահատման «Վաղ թե ուշ այն ապօրինությունները, որոնք իրենք թույլ են տալու կամ անտեսելու են օրենսդրական պահանջները, պետք է պատասխանատվություն կրեն։ Գալու է արդարադատության պահը։ Ըստ էության, եթե արդեն համալրվում է Սահամանդրական դատարանի կազմը՝ապօրինի հեռացված դատավորների փոխարեն, սա նշանակում է ավելի են խորացնում երկրի հակասահմանադրական ընթացքը, որը վայրկյան առաջ պետք է կասեցվի։ Մենք համոզված ենք, որ համախմբված և հետևողական աշխատանքը կարող է կասեցնել այդ ընթացքը»։

Մանրամասները՝ տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica