close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարձրագույն կրթության ոլորտը ավիրած փոխնախարար Գրիշա Թամրազյանը մեկ ամսով արձակուրդ է վերցրել

Քաղաքական

7 Օգոստոսի 2020, 16:08
 Բարձրագույն կրթության ոլորտը ավիրած փոխնախարար Գրիշա Թամրազյանը մեկ ամսով արձակուրդ է վերցրել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներից Yerkir.am –ը ստացել է մի նամակ, որում մասնավորապես ասվում է․

 «Գրիշա Թամրազյանը, որը, լինելով Հայաստանի բարձրագույն կրթության ամենաբարձր պաշտոնյան, միայն Դիանա Գալոյանին հովանավորելու աղմուկից հետո հայտնի դարձավ, որոշել է, որ այժմ երկարատև արձակուրդ գնալու ժամանակն է:

Բարձրագույն կրթության բարձրագույն պաշտոնյան շուրջ մեկ ամսով արձակուրդի է մեկնել և մինչև սեպտեմբեր բացակայելու է, երբ իր ոլորտում և իր անձի շուրջ ձևավորվել է հետևյալ վիճակը՝

- Փոխնախարար Գրիշա Թամրազյանի կողմից ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին հովանավորելու և ապօրինություններ կատարելու առնչությամբ վարչապետի հանձնարարությամբ Կառավարության աշխատակազմում ծառայողական քննություն է սկսկվել և ընթացքի մեջ է:

 - Ամենամեծ համալսարանում՝ ԵՊՀ-ում, քաոս է, որովհետև հոգաբարձուների խորհուրդն արդեն 5 ամիս գոյություն չունի, որը պետք է ռեկտոր ընտրեր:

 - Տնտեսագիտական համալսարանում իսկական կոլապս է, որովհետև ռեկտորի ընտրությունները տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ խախտումներով, որի արդյունքները Կառավարությունն իրավունք չունի հաստատելու, իսկ գործը քննվում է դատարանում:

- Ընդունելության քննությունները ձախողվել են, մի քանի հարյուր ուսանողների իրավունքները խախտվել են, որովհետև քննությունների կարգը և ցանկը հակասել են օրենքներին, իսկ կարգը անվավեր ճանաչելու գործն այժմ դատարանում է:

- Վերջին երկու տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ իրավախախտումներ, որոնց հետևանքով բարձրագույն կրթության ոլորտը մահամերձ վիճակում է:

 Կա 2 տարբերակ. կա՛մ աղմկահարույց դեպքերի զարգացումներից փախուստի մի ձև է նախարարի համաձայնությամբ, կա՛մ Հայաստանի ապագան հետևողականորեն կործանելու համար ոլորտից գաղափար չունեցող փոխնախարարը հանգստի կարիք է ունեցել, որ նոր եռանդով շարունակի իր սև գործը»,- ասված է նամակում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica