Իրանի առաջին մարդասիրական օգնությունը Բեյրութին ժամանել է
Տարածաշրջան

Իրանի առաջին մարդասիրական օգնությունը, որը բաղկացած է 95 տոննա սնունդից և դեղամիջոցից, ժամանել է Բեյրութ՝ այդ երկրի ժողովրդին օգնելու համար, որը տուժել է վերջերս Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգական պայթյունից: Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը:
Բացի այդ, Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը (IRCS) ապահովում է շարժական հիվանդանոց: Իրանն առաջին երկիրն է, որի ուժերը շտապ օգնություն են ուղարկել Լիբանան՝ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար համար:
IRCS-ը նաև Բեյրութ է ուղարկել 37 հոգանոց բժշկական խումբ։