close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դուք միշտ կմնաք նրա ստվերում». Արամ Մանուկյանի ծննդավայր Դավիթ Բեկ գյուղի բնակիչների բաց նամակը ԿԳՄՍ նախարարին

Հասարակություն

7 Օգոստոսի 2020, 14:43
 «Դուք միշտ կմնաք նրա ստվերում». Արամ Մանուկյանի ծննդավայր Դավիթ Բեկ գյուղի բնակիչների բաց նամակը ԿԳՄՍ նախարարին

 Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդավայր Դավիթ Բեկ գյուղի բնակիչներից Yerkir.am -ը ստացել է բաց նամակ, որով վերջիններս քննադատում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև վրդովմունք հայտնում վերջինիս՝ Արամ Մանուկյանի վերաբերյալ վերջին գրառման վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք բաց նամակը.

Մենք՝ Արամ Մանուկյանի ծննդավայրի բնակիչներս,մեր վրդովմունքն ենք հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գրության կապակցությամբ:

Արայիկ Հարությունյանը այն նախարարն է, որի պաշտոնավարման ընթացքում փակվել են «Հայ ասպետ» հաղորդաշարը, «Կանչ», «Ծիծեռնակ», «Աղբյուր» մանկապատանեկան պարբերականները, դպրոցներից հանվում են Հայոց եկեղեցու պատմություն, ռազմագիտություն առարկաները, ԲՈՒՀ-երից՝ Հայոց լեզու,Հայոց պատմություն առարկաները: Նրա անմիջական ցուցումով ֆինանսավորվել է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված տրանսգենդերի մասին ֆիլմը, հակաէսթետիկական անհասկանալի ներկայացումները, հիմա էլ փորձում է կեղծիքապատ, հակապատմական և հակահայկական գրությունով ինքնահաստավել:

Որ սույն պարոնը երբևէ չի ունեցել դպրոց ճանապարհող ծնողի հպարտությունը, համարենք իր անձնական գործը կամ դժբախտությունը: Բայց որ նա փորձում է իր արժեհամակարգից բխող մղումով «ցեխ շպրտել» մեր պատմության հերոսներից մեկի՝ Արամ Մանուկյանի գործունեության վրա, դա արդեն ոչ միայն դատապարտելի է, այլ նաև անհանդուրժելի:

Բազմիցս ապացուցվել է, որ Ջոն Կիրակոսյանի գրքում ներմուծված նամակ-հեռագիրը կեղծ է, որ Արամ Մանուկյանը երբևէ չի եղել ռազմական նախարար,բայց սույն պարոնը,որ նաև Գիտության նախարար է, իր հակագիտական գրությունով փորձում է ստվերել մեծ հայրենասերի՝ Արամ Մանուկյանի գործունեությունը:

Արայիկ Հարությունյան, չի հաջողվելու: Արամ Մանուկյանը եղել է, կա ու միշտ կլինի մեծագույն հայ,որը իր կյանքը նվիրաբերել է հայությանը, իսկ դուք կմնաք նրա և մյուս մեծ հայերի ստվերում:

Դավիթ Բեկ գյուղի բնակիչներ

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica