close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+25°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցնցված է Բեյրութի պայթյուններից, մտահոգված է երեխաների բարեկեցությամբ և սատարում է տեղական գործընկերներին

Սփյուռքի ձայնը

7 Օգոստոսի 2020, 14:22
 ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցնցված է Բեյրութի պայթյուններից, մտահոգված է երեխաների բարեկեցությամբ և սատարում է տեղական գործընկերներին

Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տիկին Յուկի Մոկոյի հայտարարությունը․

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցավում է Լիբանանում տեղի ունեցած սարսափելի պայթյունների հետևանքով մարդկային կյանքերի կորստի համար:
«Զոհերի թիվն, ըստ վերջին տեղեկությունների, հասել է 140-ի, վիրավորներինը՝ 5000-ի: Ավելի քան 300,000 մարդ արդեն տեղահանված է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգված է, որ զոհերի թվում կան նաև երեխաներ: Հասկանալի է նաև, որ շատերը հոգեբանական ցնցում են տարել»:

«Մեր սրտերը այն երեխաների և ընտանիքների հետ են, որոնք տուժել են պայթյունից, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին: Մաղթում ենք տուժածներին արագ ապաքինում»:

«Բեյրութի ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմը անմասն չի մնացել այս ողբերգությունից: Մեր գործընկերներից մեկը կորցրեց իր տիկնոջը, անձնակազմի յոթ անդամ վիրավորվել է, տասնյակ գործընկերների տներ են վնասվել: Մենք բոլորս ցնցված ենք»:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն համագործակցում է տեղական իշխանությունների և գործընկերների հետ` տուժածների, բժշկական անձնակազմի, առաջնագծում աշխատողների կարիքները հոգալու համար: Բեյրութի նավահանգստի աշխատակիցներին տրամադրվել է խմելու ջուր: Երեխաների պաշտպանության գծով մեր գործընկերները ամբողջ քաղաքի տարածքում սոցիալ-հոգեբանական աջակցություն են ցուցաբերում տուժած երեխաներին: Առաջիկա օրերին առավել մեծ ջանքեր կներդրվեն կարիքավոր ընտանիքներին օգնելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է նաև Առողջապահության նախարարությանը՝ նավահանգստի պահեստում պահվող
դեղամիջոցների ու պատվաստանյութերի չվնասված մասը հանելու գործում»:

«Բեյրութում տեղի ունեցած աղետը Լիբանանի ժողովրդի համար է՛լ ավելի է խորացնում տնտեսական կոլապսի և COVID-19 հետևանքով առաջացած ճգնաժամը: Համաճարակի պայմաններում հիվանդանոցներն արդեն ծանրաբեռնված էին, իսկ առաջնագծի աշխատողները՝ գերհոգնած»:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է իր նվիրվածությունը Լիբանանի ժողովրդին, իշխանություններին և տեղական բոլոր գործընկերներին: Մենք այստեղ ենք և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար կանենք հնարավոր ամեն ինչ թե՛ այսօր և թե՛ երկարաժամկետ հեռանկարում»:

Տուժած ընտանիքներին ու երեխաներին օգնելու համար ՅՈՒՆԻՍԵՖը խնդրում է հանգանակել՝ https://unicef.us3.list-manage.com/track/click?u=2454913424e07ea45558e8ab3&id=ddd0117ae2&e=ed7b26da04

Ավելի քան 25 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica