close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր հենց իշխանությունների թեթև ձեռքով ՍԴ-ում կա ճգնաժամ․ Իվետա Տոնոյան

Քաղաքական

7 Օգոստոսի 2020, 13:31
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր հենց իշխանությունների թեթև ձեռքով ՍԴ-ում կա ճգնաժամ․ Իվետա Տոնոյան

«ԲՀԿ-ն ի սկզբանե նշել է, որ այս ամբողջ գործընթացը՝ ՍԴ-ն կազմաքանդելու, ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը և մնացած բոլոր նախաձեռնությունները  հակօրինական և հակաիրավական են։ Եվ անկախ ՍԴ դատավորների թեկնածուներից, ԲՀԿ-ն իր մասնակցությամբ չի պատրաստվում օրինականացնել սկսված գործընթացը»,- այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը դիտարկելով, որ  Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող էպոպեայի հետ կապված, իշխանությունները մեկ տարի շարունակ լծված են եղել ՍԴ-ն բռնազավթելու և իրենց համար ցանկալի կազմով կամալրելու աշխատանքներին «Մեկ տարի շարունակ իշխանությունների ամենաբարձր օղակների կողմից ներկայացվում էր, թե ՍԴ-ում կա ճգնաժամ, ինչն իրականությանը բացարձակապես չէր համապատասխանում և այդ մասին խոսելու բազմաթիվ հնարավորություններ են եղել։ Այսօր, հենց իշխանությունների թեթև ձեռքով ՍԴ-ում կա ճգնաժամ։ Եվ մեր՝ ԲՀԿ-ի, «Հայրենիք» կուսակցության և ՀՅԴ-ի կողմից ներկայացրած բողոքը՝ քրեական գործ հարուցելու վերաբերյալ և  ՀՔԾ-ի ընդունած մերժման որոշումը ևս տեղավորվում է իշխանությունների ՍԴ-ի հետ կապված հակաօրինական որոշումները օրինականացնելու տրամաբանական տեսության մեջ։ Ցանկացած տեսակի մասնակցություն՝ անկախ դատավորների կենսագրությունից, անցած ճանապարհից, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության կողմից՝ նշանակում է օրինականացնել այս հակօրինական գործընթացը»։

Անդրադառնալով  այն խոսակցություններին, որ ԲՀԿ-ն, «Հայրենիք»-ը  և ՀՅԴ-ն իրար հետ համագործակցելու երկար կենսունակություն չեն ունենալու, Իվետա Տոնոյանը հակադարձեց «Եթե այսօր երեք ուժերի ներկայացուցիչները միասին հանդես են գալիս մամուլի ասուլիսով՝ առավել քան հստակ պետք է տա այդ խոսակցությունների պատասխանը։ Այս օրերին բոլորս էլ առիթ ունեցել ենք անդրադառնալու մամուլի այդ «հրապարակումներին», թե իբր եռյակի ձևաչափը կենսունակ չէ, կամ կան խնդիրներ։ Այսօր թերևս բոլորիս անունից ևս մեկ անգամ վերահաստատեմ, որ եռյակի ձևաչափում որևէ խնդիր չկա, մեր համագործակցությունն ընթանում է շատ արդյունավետ, կենսունակ ձևաչափով, ամենօրյա քննարկման ռեժիմով։ Մենք ակտիվորեն աշխատում ենք։ Բոլոր այն մարդիկ, ուժերը կամ կազմակերպոթյունները, որոնք եռյակի կենսունակության հետ կապված փորձում են կասկածներ սերմանել հասարակության մեջ, պետք է հիասթափեցնեմ, եռյակը շատ կենսունակ աշխատում է»,- պնդեց Ի․ Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica