close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՔԾ ավագ քննիչի եզրակացությունը հակասում է Սահամանադրությանը և Վենետիկի պաշտոնական տեսակետին․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

7 Օգոստոսի 2020, 12:18
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՔԾ ավագ քննիչի եզրակացությունը հակասում է Սահամանադրությանը և Վենետիկի պաշտոնական տեսակետին․ Արծվիկ Մինասյան

 «Երեկ հաղորդում ենք ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ հունիսի 30-ին ՀՀ օրենսդիր, գործադիր, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնարավոր հանցակցության, ենթադրյալ հանցագործության վերաբերյալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն ու ընդգծեց, որ այս պահին օգտվել են Գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացնելու իրավունքից և առաջիկա զարգացումները թույլ կտան ներկայացնելու հետագա գործողությունները, ապա մանրամասնեց «Այս հաղորդման մեջ նշվել էր Քրեական օրենսգրքով ամրագրված երեք հոդված, այն է՝ իշխանության յուրացումը, սահմանադրական կարգի տապալումը և պաշտոնական լիազորություններին անցնելը։ Մենք ստացել ենք Հատուկ քննչական ծառայության, հատուկ գործերով քննիչ Մինասյանի որոշումը՝ այս հաղորդման հիման վրա՝ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ։ Մենք երեք ուժերով՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և ՀՅԴ, որոշել ենք բերել բողոք, օրենքը նախատեսում է  բողոք թե՛ Գլխավոր դատախազություն, թե՛ դատական կարգով»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Նրա փոխանցմամբ՝ հունիսի 30-ի որոշման մեջ մատնանշել են մի շարք փաստեր, որոնցով ցույց են տվել, թե ինչպես են իրենց կողմից մատնանշված բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը՝ իր հանցավոր մտադրությունը, այն է Սահմանադրական դատարանի լիազորությունների զավթելը փորձել իրականացնել «Ցավոք, ավագ քննիչը այս ներկայացված փաստարկը չի դիտարկել իր ամբողջականության մեջ։ Ավելին՝ այն շղթան, որը կբացահայտեր այս շղթան, մանրամասնություններով չի ուսումնասիրել, որը նրա պարտականությունն էր։ Դրա փոխարեն ավագ քննիչը շարժվել է հետևյալ կերպ․ նա վերցրել և այս բոլոր փաստարկումներից մեկ-երկու դրվագ է առանաձնացրել, ապա հղում է  տվել հաճախ անբացատրելի գործողության և ասել, որ այդ ամենը չի կարող պատճառ հանդիսանալ քրեական գործի հարուցմանը։ Այլ կերպ ասած՝ պատճառահետևանքային կապը և այդ շղթան, որը պարտավոր էր ուսումնասիրել՝ մատնվել է անտարբերության։ Դրանից զատ,  ՀՔԾ-ի պատասխանատու անձը վերլուծել է Քրեական օրենսգրքի հոդվածները և ներկայացրել մեկնաբանություններ, որոնք խիստ սուբյեկտիվ են։ Օրինակ, ակնհայտորեն ավագ քննիչը խեղաթյուրելով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը, այն հանցավոր մտադրությունը, որի շրջանակներում նախաձեռնվել է սահմանադրական փոփոխությունները և որով հանցավոր խումբը նպատակ է ունեցել հասնելու իրենց մտադրությանը՝ այն է, զավթել ՍԴ-ն արհեստականորեն հակադրել է պատգամավորի օրենսդրական իրավունքի հետ, նշելով, որ դա նրա իրավունքն է, հետևաբար նրա նկատմամբ չի կարող հարուցվել քրեակն գործ»,-հավելեց Արծվիկ Մինասյանը։

Բանախոսի դիտարկմամբ՝ ավագ քննիչը ուշադրություն չի դարձրել և չի ուսումնասիրել Ազգային ժողովի նիստում սահմանադրական փոփոխությունների հետ կապված պատգամավորների ելույթները, այդ թվում՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի։ Փոխարենը, ավագ քննիչը վերցրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, «Իմ քայլը» դաշինքի ղեկավարի  հայտարարությունները, նախաձեռնության հեղինակ Վահագն Հովակիմյանի ելույթը «Ըստ էության, ավագ քննիչը չի իրականացրել բազմակողմ, անաչառ վերլուծություն, չի ուսումնաիսրել ներկայացված փաստարկները և եկել է մի եզրակացության, որով ասում է, թե քրեկան հանցագործություն թույլ չեն տվել։ Ավելին՝ ըստ էության, ավագ քննիչն իր եզրակացությամբ հաստատել է, որ սահամանդրական փոփոխությունների ընդունումը ԱԺ-ի կողմից, առանց ՍԴ-ի տված դիրքորոշման՝ օրինական է։ Ինչը ոչ միայն դուրս է գալիս քննիչների լիազորություններից, այլև ակնհայտորեն հակասում է Սահամանադրությանը և Վենետիկի պաշտոնական տեսակետին»։

Մանրամասները՝ տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica