close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան անհանգիստ է. Եգիպտոսը և Հունաստանը պայմանագիր են ստորագրել Միջերկրական ծովում բացառիկ տնտեսական գոտի ստեղծելու մասին

Աշխարհ

7 Օգոստոսի 2020, 12:23
 Թուրքիան անհանգիստ է. Եգիպտոսը և Հունաստանը պայմանագիր են ստորագրել Միջերկրական ծովում բացառիկ տնտեսական գոտի ստեղծելու մասին

Եգիպտոսը և Հունաստանը պայմանագիր են ստորագրել՝ Միջերկրական ծովի արևելքում բացառիկ տնտեսական գոտի ստեղծելու մասին. ասել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին՝ Կահիրեում իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Այս համաձայնագիրը երկու երկրներին թույլ է տալիս առաջ շարժվել առավելագույնի հասցնելու բացառիկ տնտեսական գոտում առկա ռեսուրսների, հատկապես նավթի և գազի խոստումնալից պաշարների օգտագործումը», - ասել է Շուքրին. հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Եգիպտոսի հետ համաձայնագիրը գտնվում է միջազգային իրավունքի շրջանակներում, հարգում է միջազգային իրավունքի, ծովային և բարիդրացիական հարաբերությունների բոլոր հայեցակարգերը և նպաստում է տարածաշրջանում անվտանգությանը և կայունությանը», - նշել է Դենդիասը:

Եգիպտոսը և Հունաստանը գտնվում են Թուրքիայի հետ անհամաձայնության մեջ, ով նախորդ տարի զայրացրել էր երկու երկրներին՝ Լիբիայի կառավարության հետ ծովային սահմանազերծման պայմանագիր էր կնքել, ինչը հանգեցրել էր Արևելյան Միջերկրական ծովում պաշարների վերաբերյալ վեճերի սրմանը:

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica