Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ») տեղափոխվել է Հայաստան․ դատախազություն
Քաղաքական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է.
«Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյուքնում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը 06.08.2020թ. ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին:
Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր սույն թվականի մարտ ամսին և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»: