close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոշոր վթար Արցախում. մեքենան գլորվել է ձորը, վարորդի վիճակը ծանր է

Հասարակություն

6 Օգոստոսի 2020, 21:31
 Խոշոր վթար Արցախում. մեքենան գլորվել է ձորը, վարորդի վիճակը ծանր է

Օգոստոսի 6-ին, ժամը 16:44-ին ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան 46 հասցեի հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

 Ժամը 16:44-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչ Ս.Ե-ն իր վարած HOWO  մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

ՃՏՊ-ի հետևանքով տուժած՝ վարորդ Ս.Ե-ն տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության ՝ տուժածի վիճակը գնահատվում է ծանր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica