close
Եղանակը Երևանում
15 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաստորեն Տեր-Պետրոսյանը մերժում է Հայ եկեղեցու կողմից հաստատված հայոց բուն թվականը. Շարմազանով

Քաղաքական

6 Օգոստոսի 2020, 19:31
 Փաստորեն Տեր-Պետրոսյանը մերժում է Հայ եկեղեցու կողմից հաստատված հայոց բուն թվականը. Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Փաստորեն Տեր- Պետրոսյանը մերժում է Հայ եկեղեցու կողմից հաստատված հայոց բուն թվականը,իսկ Փաշինյանը հովանավորում է ապազգայնության արշավը:

Հայաստանում, իզմեր չունեցողների ապազգային քաղաքականության արդյունքում, տոտալ արշավ է ձեռնարկվել ազգային ու ավանդական արժեքների դեմ: «Սորոսական» ու իզմեր չունեցող իշխանավորների թիրախում են հայտնվել հայոց եկեղեցին, ընտանիքը, դպրոցը, ազգային հերոսները, մեր լեզուն, գրականությունն ու պատմությունը: Նախօրեին ,անդրադառնալով կրթական չափորոշիչների շուրջ ընթացող բանավեճին, Լ.Տեր-Պետրոսյանը նշել է թե հայ ժողովուրդը ավելի քան 2500 տարվա պետականության պատմություն ունի: Որպես ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս պնդում եմ, որ բանասիրության դոկտոր Լ.Տեր-Պետրոսյանի գնահատականը առնվազն թերի է և իրականության հետ աղերս չունի:Հավատարիմ մնալով «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» թեզին` վերջինս մերժում է նաև Հայ եկեղեցու կողմից հաստատված պաշտոնական օրացույցն ու հայոց բուն թվականը: Ըստ մեր եկեղեցու `Հայոց բուն թվականը կամ հայոց պետականության պատմությունը սկիզբ է առնում Ք.ա. 2492 թ, երբ Հայկ Նահապետը հաղթեց Արևելքի տիրակալ Բելին: Ավելին. երբ առաջ է բերվում մեր պետականության հաստատման 2500 տարվա թեզը սա նշանակում է թե մինչև Երվանդունիների հարստությունըՔ.ա. 6-րդ դար հայոց պետականություն գոյություն չի ունեցել, որն ակնհայտ սուտ է: Այս հակագիտական թեզի կողմնակիցները փաստացի հայկական չեն համարում թե ՀայասանՔ.ա. 15-13-րդ դարեր և թե Արմանին Ք.ա. 24-23րդ դարեր: Նույն ժամանակ Փաշինյանի իշխանությունը նախաձեռնում է պատմության դասավանդման հակագիտական չափորոշիչների նախագծի կազմում, որը այս տեսքով ընդունելն ուղղակի խայտառակություն է: Եթե այս ամենին գումարենք նիկոլական պատգամավորների Հայկական լեռնաշխարհը Անատոլիա անվանելու և 2016-ի ապրիլյան պատերզմում մեր սպաների և զինվորների հերոսության ներառումըդասագրքերում ընդդիմանլու ջանքերը`պարզ է դառնում , որ գործ ունենք հայկականության և հայ ինքնության դեմ իրականացվող կազմակերպված արշավի հետ: Արթնացիր, հայ մարդ: Հաըկը հաղթելու է Բելին»:


Շրջանցել փակուղին
15 Հունվարի 2021, 15:44 Շրջանցել փակուղին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica