close
Եղանակը Երևանում
29 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչև առարկայական չափորոշիչները հաստատելը, պետք է հաստատել հանրակրթության չափորոշչի փոփոխությունները. Խ. Ստեփանյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

Քաղաքական

6 Օգոստոսի 2020, 13:57
 Մինչև առարկայական չափորոշիչները հաստատելը, պետք է հաստատել հանրակրթության չափորոշչի փոփոխությունները. Խ. Ստեփանյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է.

Ուրախ ենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է հանրակրթության չափոփոշչին, անուղղակիորեն ընդունել մեր այն մոտեցումը, որ պետք է պահպանել կրթական փաստաթղթերի ընդունման ընթացակարգը և մինչև առարկայական չափորոշիչները հաստատելը, պետք է հաստատել հանրակրթության չափորոշչի փոփոխությունները։ Վարչապետը նշում է նաև, որ այդ փոփոխություններն արտահայտում են իրենց ռազմավարական պատկերացումները։ Հույս ունենք, որ մինչ հանրակրթական չափորոշչի հաստատումը հանրությունը փաստաթղթի նախագծի տեսքով կծանոթանա այդ պատկերացումներին։

Վերջում ավելացնենք, որ հանրակրթական մայր չափորոշիչը վիճարկելի դրույթներ են պարունակում (գնահատման համակարգ, ռազմագիտությյան ժամերի կրճատում, հասարակագիտական առարկաների վերաձևում)։ Անհրաժեշտ է կազմակերպել միմյանց կարծիքը հարգելու և լսելու տրամադրությամբ բաց հանրային քննարկումներ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։ Նույնը պետք է լինի գլխավոր փաստաթղթի՝ կրթության ռազմավարության պարագայում։
Իսկ թե որքանով են այդ փաստաթղթերը բխում ուժեղ պետություն ունենալու մեր ցանկությունից, առավել հստակ կլինի այդ քննարկումների ժամանակ։
Մնացածը՝ հետո։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica