close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին դարձյալ կրակում են. կա զոհ

Աշխարհ

6 Օգոստոսի 2020, 13:06
 Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին դարձյալ կրակում են. կա զոհ

Այսօր առավոտյան զինված միջադեպ է տեղի ունեցել Ղրղզստանի հետ Տաջիկստանի պետական սահմանի Իսֆարա հատվածում: Պատճառներն ու մանրամասները դեռ հայտնի չեն:

«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Ղրղզստանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողը ստացել է հրազենային վիրավորում՝ Ղրղզստան-Տաջիկստան պետական սահմանի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետևանքով:

Տաջիկստանում «Ասիա-պլյուս» գործակալությունը, վկայակոչելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային զորքերի մամուլի կենտրոնին, հայտնում է, որ Ղրղզստանի սահմանային «Կուկտոշ» զորքերի  ղեկավար, ավագ լեյտենանտ Շեր Կաբիրովը վիրավորվել է որսորդական հրացանից արձակված գնդակից, որոնք արձակել են անհայտ անձինք: Ավելի ուշ, դեպքի վայրի մոտակայքում գտնվող Տաջիկստանի 65-ամյա քաղաքացի Վոհիդ Վախխոբովը սպանվել է:

Տաջիկստանի սահմանային ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքի վայրում աշխատում է համատեղ հանձնաժողով, որում ընդգրկված են երկու պետությունների ներկայացուցիչներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica