close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ

Հասարակություն

6 Օգոստոսի 2020, 12:49
 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքերին ու շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին:

«Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական ու մշակութային բազմաթիվ թելերով», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս դժվարին պահին Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի ու Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: 

«ՀՀ-ն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում, մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը ԱԳՆ-ի ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության ու համայնքային կառույցների հետ:

«Միաժամանակ, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին անհատական նվիրաբերում ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ որոշել են, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ ու տեղում համայքնի կարիքներին կծանոթանա, ՀՀ կառավարությանը կներկայացնի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica