close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սպորտի նախարարության նախկին շենքն հատկացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին

Հասարակություն

6 Օգոստոսի 2020, 12:42
 Սպորտի նախարարության նախկին շենքն հատկացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին

Երևան, Աբովյան, 9 հասցեում գտնվող նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացված տարածքը սահմանված կարգով հատկացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին: 

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում:

Ըստ հիմնավորման, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միաձուլման և նոր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստեղծման արդյունքում ներկայումս նախարարությունն  իր գործունեությունն իրականացնում է ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 3, Կառավարական տուն, 2 հասցեի շենքում և նախկին ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարությանն անրացված ք. Երևան, Կենտրոն, Աբովյան, 9 հասցեի տարածքը նպատակային չի օգտագործվում:

«2020թ.  հունվարին ավարտվել է նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի և նրանց անհրաժեշտ գրասենյակային գույքի տեղափոխման աշխատանքները՝ ք. Երևան, Կենտրոն, Աբովյան, 9 հասցեի վարչական շենքից ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 3, Կառավարական տուն, 2 շենք»,- նշված է հիմնավորման մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica