close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է․ Նիկոլ Փաշինյան

Հասարակություն

6 Օգոստոսի 2020, 12:12
 Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է․ Նիկոլ Փաշինյան

Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է, բայց ամենօրյա նոր դեպքերի հայտնաբերման թվերը շարունակում են  բարձր մնալ: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի իրավիճակին:

«Մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է: «Մենք այս առումով մարտավարութան որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել և եթե նախկինում հոսքերը մեծ էր, հիմա առողջապահության նախարարությունը ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային տեղեր, խմբեր, գործարաններ սեփական նախաձեռնությամբ կգնա և ախտորոշում կիրականացնեն և սա  հնարավորություն կտա ինչ-որ ձևով հաղթահարել համաճարակը»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում ունեն 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ, իսկ ամենապիկը ծայրահեղ ծանրերի եղել է 178:

«Թվերը նվազել են, բայց մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնները ներդնելու շնորհիվ և մեր ուղերձը հստակ է, որ հակահամաճարակային կանոնները պետք է խստագույնս պահպանվեն»,-ասաց նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ կայուն անկում կա և նշեց, որ այսուհետ եթե որևէ գործարանում, բանկերում, սուպերմարկետներում մի հոգու մոտ վիրուս են հայտնաբերում, չեն սպասում սիմպտոմներ ի հայտ գալուն, այլ բոլորին թեստավորում են:

«Մի քանի օրվա մեջ հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել՝ միանգամից 350 մարդու և 25 դրական դեպք են հայտնաբերել, որոնք որևէ գանգատ չեն ունեցել»,-ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica