close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալեն Սիմոնյանն ու Գարեգին Բ-ն հանդիպել են․ նրանք «բարիշե՞լ» են․ «Ժողովուրդ»

Հասարակություն

6 Օգոստոսի 2020, 11:59
 Ալեն Սիմոնյանն ու Գարեգին Բ-ն հանդիպել են․ նրանք «բարիշե՞լ» են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ արդեն մի քանի ամիս է՝ ինչ լարված են եղել Գարեգին Բ-ի եւ Ալեն Սիմոնյանի հարաբերությունները, իսկ պատճառն էլ Կաթողիկոսի կողմից դեռ ամիսներ առաջ արված հայտարարությունն է եղել: Բանն այն է, որ այս տարվա ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել էր, թե կարեւոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: Եվ, ահա, նրա այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել իշխանության ներկայացուցիչների շրջանում, արձագանք էր եղել անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի մակարդակով:

Եվ, ահա, պարզվում է՝ այդ  շրջանում հեռակա վեճեր են եղել նաեւ ԱԺ փոխնախագահի եւ կաթողիկոսի միջեւ, ու նրանք այս ամիսների ընթացքում այլեւս չեն շփվել: Եվ, ահա, օրերս կայացած հանդիպումը նրանց «բարիշացնելու» մտադրություն է հետապնդել: Օրաթերթը  տեղեկությունը պարզել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից, ով հաստատել է հանդիպման մասին տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չի ցանկացել հայտնել:

Հունվարի 27-ի աստղագուշակ
27 Հունվարի 2021, 09:53 Հունվարի 27-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica