close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել․ «Ժողովուրդ»

Քաղաքական

6 Օգոստոսի 2020, 11:28
 «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության երեկ տեղի ունեցած նիստը շատ բուռն է անցել: Անգամ կարծիքներ են հնչել, թե այսպիսի բաց, թափանցիկ եւ թեժ քննարկումներով նիստ երբեւէ տեղի չէր ունեցել: Բանն այն է, որ նիստի ժամանակ յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետն է հայտնել, անգամ բանավեճի են բռնվել իրենց գործընկերների հետ:

Ինչպես հայտնի է, երեկ պատգամավորները քննարկել են, թե ինչպես են քվեարկելու ՍԴ երեք թեկնածուներ Վահրամ Ավետիսյանի, Երվանդ Խունդկարյանի եւ Արթուր Վաղարշյանի թեկնածությանը:Նշենք, որ խմբակցության նիստին մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, եւ գրեթե բոլոր պատգամա­վորները ելույթներ են ունեցել ու, բացի այս թեմայից, առհասարակ դժգոհել են կառավարության մոտեցումից, որոնք մտածում են, թե ինչ նախագիծ ներկայացնեն, պատգամավորները պետք է կողմ քվեարկեն: Եվ ահա, չի բացառվում, որ քննարկումների արդյունքում որոշում կայացվի քվեարկու­թյունը թողնել ազատ:

Բանն այն է, որ իմքայլական պատգամավորների մի մասն ավելի շատ դեմ է կառավարության եւ նախագահի ներկայացրած թեկնածուներ Ավետիսյանին եւ Վաղարշյանին, իսկ Խունդկարյանի շուրջ այնքան էլ բուռն քննարկումներ չեն եղել, եւ նրա դեմ տրամադրվածությունն այդքան վատ չէ: Նկատենք, որ այդքան թեժ նիստի արդյունքում վերջնական որոշում այդպես էլ չի կայացվել»։

Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica