close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մրցանակը հանձնել է Լ․ Տեր-Պետրոսյանը՝ դրանով իսկ ընդունելով Արտակ Մովսիսյանի աշխատության գիտական նշանակությունը. Վ. Բաբաջանյան

Հասարակություն

5 Օգոստոսի 2020, 23:12
 Մրցանակը հանձնել է Լ․ Տեր-Պետրոսյանը՝ դրանով իսկ ընդունելով Արտակ Մովսիսյանի աշխատության գիտական նշանակությունը. Վ. Բաբաջանյան

«Ժողովրդագրական զարգացում» ՀԿ նախագահ Վանիկ Բաբաջանյանը գրում է.

««Հայոց պատմություն» առարկայի դասագրքերի չափորոշիչների վերաբերյալ այսօր իր կարծիքն է հայտնել Հանրապետության առաջին Նախագահը՝ տալով շատերի համար լիովին սպասելի գնահատականներ՝ «գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտություն» և այլն։

Այլ սպասելիքներ պետք չէ ունենալ մի գործչից, որն ազգային միասնության գաղափարը համարում էր կեղծ կատեգորիա։ Միաժամանակ պարոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ մենք պետություն ենք ունեցել ավելի քան 2500 տարի առաջ։

ԵՎ ուրեմն, ուզում եմ հիշեցնել, որ՝

1․ 1992թ․ Երևանում լույս տեսավ Արտակ Մովսիսյանի «Հնագույն պետությունը Հայաստանում․ Արատտա» աշխատությունը, որում գիտականորեն ապացուցվում էր դեռևս Ք․ա․ 28-27-րդ դարերում Հայաստանում ստեղծված հնագույն պետության փաստը։ Այսինքն, ոչ թե ավելի 2500 տարի, այլ ավելի քան 5000 տարի։

2․ Արտակ Մովսիսյանը նշված աշխատության համար 1994թ․ սկզբին արժանացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակին, այն հիմնադրամի, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Մրցանակը անձամբ հանձնել է Լ․ Տեր-Պետրոսյանը՝ դրանով իսկ ընդունելով Արտակ Մովսիսյանի աշխատության գիտական նշանակությունը։

Հ․Գ․ Չեմ կարողանում հասկանալ այն շրջանակների ջղաձգումները, որոնք ամեն կերպ փորձում են անիմաստ հակադարձումներ անել մեր գիտական լայն շրջանակների կողմից բարձրացված փաստարկներին՝ դրանով իսկ ավելի պարզորոշ դարձնելով իրենց «գիտական» գործունեության մութ ծալքերը»։

Չհամարձակվե
1 Հոկտեմբերի 2020, 21:12 Չհամարձակվե
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica